«Հրապարակ». «Ելք»–ում հավատում են, որ Զարուհուն կկարողանան համոզել

«Չնայած նախնական պայմանավորվածությանը, որ «Ժառանգություն» կուսակցության վարչության ընդհատված նիստը պետք է շարունակվեր երկու օր հետո, այսինքն՝ շաբաթ օրը, որի ընթացքում, ի վերջո, քվեարկությամբ որոշում կընդունվեր ընտրություններին մասնակցել-չմասնակցելու, ինչ ձևաչափով մասնակցելու մասին, այդուհանդերձ, նիստը չի կայացել։ Տեղեկություններ կան, որ «Ժառանգությունում» սպասում են Ծառուկյան-Օհանյան միավորմանը, որովհետև հակառակ պարագայում չի բացառվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հորդորով որոշում կայացվի չմասնակցել, միայնակ մասնակցել կամ էլ «Ելք» դաշինքի մաս կազմել։ Թեպետ Արմեն Մարտիրոսյանն ակտիվ հանդիպումներ է ունենում թե Ծառուկյանի, թե Օհանյանի դաշինքի անդամների հետ և հակված է մաս կազմել «Ծառուկյան դաշինքին»։ Ինքը՝ Մարտիրոսյանը, մեզ հետ զրույցում նիստի հետաձգման մասին ասաց. «Մինչև բոլոր հարցերի պատասխանը չունենանք, նիստը չենք շարունակի»։ Թե ինչ հարցերի մասին է խոսքը, չմանրամասնեց. «Հասկանանք՝ ով ինչ մոտեցում ունի, ինչպես են իր պատկերացումները»։ Նիստի օրը նշանակված չէ, իսկ «Ժառանգությունը», Մարտիրոսյանի խոսքով, շարունակում է բանակցությունները բազմաթիվ ուժերի հետ։ Մեր տեղեկություններով, «Ելք»–ի հետ համագործակցությունը ևս դեռ փակված չէ։ Ավելին, այստեղ հավատում են, որ եթե անգամ «Ժառանգության» հետ լեզու չգտնեն, ապա Զարուհուն կկարողանան համոզել և իրենց դաշինք բերել։ Մարուքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չնայած Զարուհի Փոստանջյանի հետ մտերիմ է, ու հաճախ են շփվում, քննարկում բազում թեմաներ, բայց այդ թեմայով քննարկում չեն ունեցել։ Իրենք բանակցում Են կուսակցության հետ»,–գրում է թերթը։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am