Ծառուկյանի վերադարձը խառնում է գրեթե բոլոր խոշոր խաղացողների խաղաքարտերը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան-Հայրիկյան դաշինքի՝ ընդդիմադիր դաշտում գործունեությունը խնդրահարույց է մի քանի պատճառներով․ «Սեյրան Օհանյանը դեռ մի քանի ամիս առաջ իշխանության մաս էր, ու միանգամից քաղաքական  դաշտ մուտք գործելը հասարակության մոտ այլ կերպ է ընկալվում․ տպավորություն է, որ նեղսրտած է իշխանություններից»,-Hayeli.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը։ Անդրադառնալով Սեյրան Օհանյանի վերջին ելույթի վերաբերյալ հասարակական տրամադրություններին՝ քաղաքագետն ասաց․ «Սեյրան Օհանյանն ասում է հերիք է երազանքներով ապրենք, այսինք երկար տարիներ լինելով իշխանության մեջ՝ թե՛ Արցախում, թե՛ ՀՀ-ում, Սեյրան Օհանյանը ջուր է լցրել այն քաղաքական գործիչների ջրաղացին, որոնք ՀՀ-ի բնակչությանը խոստումներով են կերակրել եւ խաբել են։ Հիմա պաշտոնը կորցնելուց հետո հասկացավ, որ իրականություն պետք է վերադառնանք»։ Խոսելով Վիկտոր Դալլաքյանի մասին քաղաքագետը հիշեցրեց, որ Դալլաքայնը ստորագրել է իր հրաժարականի դիմումը, ապա 15 րոպե  անց «ամենավերջին որակումներն է տվել Սերժ Սարգսյանին ու նրա իշխանությանը»։ Հիշեցնենք, որ դաշինքին միանալու մասին երեկ հայտարարեց նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը։ Քաղաքագետ, սակայն, մեծ ակնկալիքներ չունի ԱԻՄ-ի առաջնորդից, քանի որ վերջինս «իրեն չի գտել երրորդ հանրապետության մեջ եւ չունի հնարավորություն քաղաքական պրոցեսների մեջ նրգրավվելու համար»։ Ինչ վերաբերում է ԲՀԿ հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձին մեծ քաղաքականություն եւ դրանով պայմանավորված քաղաքական թոհուբոհին, Գագիկ Համբարյանն ասաց․ «Ինչքան էլ Գագիկ Ծառուկյանին հեգնեն, նրան անվանեն իշխանական պրոեկտ, ուզում են, թե չեն ուզում, միեւնույն է, Գագիկ Ծառուկյանն ունի բավական մեծ ընտրազանգված։ Չեմ կարող ասել, որ իր երկրպագուների թիվն այն նույն նշաձողին է, որ ունեցել է մինչ 2015 թվականի փետրվարի 12-ը, բայց այն, որ նրա վերադարձը խառնում է գրեթե բոլոր խոշոր խաղացողների խաղաքարտերը ՀՀ-ում, դա փաստ է»։   Սեդա Ղուկասյան

դիտվել է 64 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am