«168 ժամ». Բոլորը հնարավոր են համարում բոլորի հետ դաշինքները, բանակցում են բոլորի հետ

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից մի հատված. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում շարունակվող դաշինքային կամ դաշինքաստեղծ կամ դաշինքահեն գործընթացներն արդեն անգամ ծիծաղելի են դառնում։ Բոլորը հնարավոր են համարում բոլորի հետ դաշինքները, բանակցում են բոլորի հետ, պայմանավորվում են բոլորի հետ, հաշվում են բոլորի հետ՝ մտքում, սակայն, ունենալով ամենագլխավոր հաշվարկը՝ տեղավորվել իշխանության հաշվարկներում։ Արտաքուստ բուռն քաղաքական անցուդարձի տպավորություն թողնող այս գործընթացն իրականում գրեթե կապ չունի քաղաքականության հետ, որովհետև դրա հիմքում ընկած է ամեն ինչը, բացի քաղաքականության հիմնարար բաղադրիչներից՝ գաղափարներ, սկզբունքներ, ծրագրեր։ Ընդ որում, որքան ավելի բարձր է հնչում դաշինքների ձևավորման մասին աղմուկը, այնքան ավելի ակնհայտ է դառնում այդ դաշինքների մասնակիցների լռությունը գաղափարների, սկզբունքների, ծրագրերի մասին։ «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է» արտահայտությունը, որն այդքան շատ են սիրում կրկնել մեր՝ իրենց քաղաքական գործիչներ համարողները, իրականում վերաբերում է գաղափարական, ծրագրային պայքարի հնարավորությունների իրացմանը, որի ընթացքում, այո, կարող է տեղի ունենալ նաև շահերի համընկնում։ Բայց քանի որ չկա գաղափար, չկա սկզբունք ու չկա ծրագիր, ամեն ինչ հանգել է որևէ տեղ, բառի ամենաբուն իմաստով, «խցկվելու» հնարավորությանը, որն արդեն արվեստի այն տեսակներից է, որոնց մասին քաղաքակիթ ձևակերպումներ դժվար է գտնել։ Դաշինքային այս մոլուցքի հետևանքներից մեկն էլ այն է, որ վերջնականապես վերանում են բոլոր այն սահմանագծերը, որոնք գոնե փոքր-ինչ տարբերում էին մեր քաղաքական ուժերին։ Եվ, վերջին հաշվով, այն, ինչ կատարվում է նախընտրական դաշտում, անուղղակիորեն արդարացնում է իշխանությանը, որն անհիշելի ժամանակներից ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության մեջ չի առաջնորդվել որևէ գաղափարախոսությամբ կամ սկզբունքով՝ Հայաստանը հասցնելով այն վիճակին, որ տեղից վեր կացողը, որն այսօր նույնական է իշխանությունից դուրս եկողի հետ, դեմքի լուրջ արտահայտությամբ ու առանց ամաչելու՝ խոստանում է փրկել երկիրը»,–գրում է թերթը։ Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am