Սա արդեն միայն Ադրբեջանի մեղքը չի, այստեղ մեղավորը նաև Հայաստանի իշխանությունն է

Կաթիլ առ կաթիլ արնաքամ ենք լինում. եթե ոչ ամեն օր, ապա գրեթե օրումեջ մի կամ մի քանի զինվորականի զոհվելու բոթն ենք լսում, օջախներ է, որ մարում են մեր երկրում։ Սա արդեն միայն Ադրբեջանի մեղքը չի, այստեղ մեղավորը նաև Հայաստանի իշխանությունն է։ Սա զգուշավորություն չի, սա հանցավոր ամենաթողություն է՝ սահմանում և դիվանագիտությունում։ Իրենց ամենագետի տեղ դրած, քննադատողներին ապուշ համարելով՝ համապատասխան քայլեր չեն ձեռնարկում, որպեսզի թշնամին չհամարձակվի այդքան սանձարձակ լինել։ Մինչդեռ որպես ՀՀ քաղաքացի՝ յուրաքանչյուրն ունի իրավունք իր կարծիքն արտահայտելու պաշտպանությունը կազմակերպողների մասին։ ՈՒ հերիք է տգիտությունն ու զինվորի հաշվին հաբռգած ապրելը կոծկելու խղճուկ փորձեր անել, իբրև թե՝ այնտեղ նստածներն ավելի լավ գիտեն՝ ինչ անել։ Այնտեղ նստածները (բացառությամբ մի քանիսի, իհարկե) զոհվող զինվորի ու խղճուկ աշխատավարձով կյանքը սահմանում զոհաբերող պայմանագրային զինծառայողի հաշվին զղտկվել ու դղյակներ կառուցել գիտեն, ու մեկ էլ՝ զինվորի ոգին կոտրելու ինչքան ստոր միջոց է մնացել չեկիստներից՝ կիրառել (էլի գործեր կան, սրանով չի սահմանափակվում այլանդակությունների ցանկը)։ Այ դրանց ու իրենց լակոտներին է պետք քշել դիրքեր, թողնել՝ մեռնեն, որ հասկանան այն խեղճուկրակ որդեկորույս ծնողի ցավը, որը մնացած կյանքն ապրելու է անպատմելի կսկիծով... Հերիք եղավ, էլի, մենք շատ լավ գիտենք՝ ինչ հզոր ներուժ ունենք ու ինչի ենք ընդունակ, իսկ նրանք՝ ժողովրդի որդիների կյանքի հաշվին ապրողները, փորձում են վերացնել այդ ուժը, հայրենիքը թիզ առ թիզ հանձնելու գաղափարն են ուզում տարածել, պատնեշ են կառուցել իրենց ու այդ նույն ժողովրդի միջև ու մի հատ էլ չեն հանդուրժում քննադատությունը, մոռանալով, որ ոչ ցանկալի հաղորդումներ փակելու ու քվե ապահովելու համար չեն միայն... Ստալինից ոգեշնչված խեղկատակների ( նա զոհ տվեց, բայց գոնե հող չհանձնեց) ասպարեզից հեռանալու ժամանակն է վաղուց, քանի որ Հայաստանում մնացել են մարդիկ, որոնք իրենց որդիներին երկրից փախցնելու մասին չեն մտածում, այլ՝ հայրենիքը պահելու, պետությանն օգուտ տալու։ Հա, ու նաև հերիք է անհանգիստ սահմանը շահարկել որպես զսպաշապիկ՝ դեմ արտահայտված կարծիքի։ Այդ մասին մտածողը շուտվանից դրա տեղիքը չէր տա՝ "придворный шут"-երով հանդերձ։ Լրագրող Նաիրա Պողոսյանի գրառումը

դիտվել է 70 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am