Ազգային ժողովի պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ևս,ինչպես մի շարք կուսակցություններ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու, առաջիկա խորհրդարանական ընտրություններին լայն դաշինքով մասնակցելու մասին հայտարարությունից հետո ցանկանում են միանալ և համագործակցել վերոնշյալ դաշինքի հետ:
Լյուդմիլա Սարգսյանն օրերս հայտարարել էր, որ անձամբ կնախաձեռնի Ծառուկյանի հետ հանդիպում, որի ընթացքում կքննարկեն ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը։
Առաջիկա օրերին «Ծառուկյան» դաշինքին միանալու հայտարարությամբ է հանդես գալու նաև Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, որի ատենապետը Նարեկ Գալստյանն է:
Նշենք ,որ տիկին Սարգսյանի ղեկավարած Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունն ու Նարեկ Գալստյանի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ոչ այնքան լավ հարաբերությունների մեջ են :
Մեր ունեցած տեղեկություններով «Ծառուկյան» դաշինքը կնախընտրի Նարեկ Գալստյանի Սոցիալ-դեմոկրատ հնչակյան թևը:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը