Ինչու է Սեյրան Օհանյանը խնդիրների մասին միայն հիմա բարձրաձայնում. «Ժողովուրդ»

«Իշխանություններին սկսել է քննադատել նաեւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը դեռ երեք ամիս առաջ նույն այդ իշխանության մաս էր կազմում: Օհանյանը, որ խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է գլխավորել «Համախմբում», «Երրորդ հանրապետություն», «Դեմոկրատական» ԱԻՄ կուսակցություններից կազմավորված ընդդիմադիր դաշինքը, օրերս տարածած հայտարարության մեջ խոսել է թուլացած տնտեսության, ահագնացող արտագաղթի, ազգային անվտանգության համար վտանգավոր ցուցանիշի հասած աղքատության եւ իշխանության հանդեպ աճող հասարակական անվստահության մասին: Միաժամանակ Օհանյանը նաեւ հայտարարել է, թե պաշտոնավարման ընթացքում ինքը պատասխանատու է եղել բանակի խնդիրների համար եւ ի պաշտոնե իրավասու չի եղել միջամտել պետության մյուս կառույցների գործունեությանը: Օհանյանի այս հայտարարություններն առնվազն տարակուսանք են հարուցում, քանի որ ինքն ութ տարի շարունակ զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը եւ այս ամենի մասին նա կարող էր բարձրաձայնել պաշտոնավարման ժամանակ կամ համաձայն չլինելով իշխանությունների գործելաոճին՝ կարող էր աղմուկով հրաժարական ներկայացնել: Իսկ երբ նա իշխանություններին քննադատում է հիմա, միաժամանակ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնելով, ակնհայտ է դառնում, որ նախկին նախարարի մղումներն անկեղծ չեն, եւ այս ամենն անում է ընդամենը քաղաքական դիվիդենտներ շահելու համար: Էլ չենք ասում այն մասին, որ այդ ընթացքում նրա ղեկավարած ոլորտը եւս չի փայլել: Ու վերջապես, Օհանյանը, ութ տարի շարունակ լինելով իշխանության մաս, ինքն էլ որոշակի պատասխանատվություն ունի այդ ընթացքում Հայաստանում կատարվածի ու այսօր առկա իրավիճակի համար»:   Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am