«Առավոտ»․ Քաղաքական գործիչները վաճառում են այն, ինչը քաղաքացիները գնում են

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ես հասկանում եմ, որ քաղաքական գործիչները վաճառում են այն, ինչն «սպառողները» (քաղաքացիները) գնում են: Հայաստանում այդ «ապրանքը» հայտնի է՝ «ժողովուրդ ջան, էս իշխանավորները քեզ թալանում են, երկիրը կործանում են, դուք աղքատ եք, նրանք հարուստ են, ժողովրդի արյունը ծծում են, այ, որ մենք գանք, ամեն ինչ կդզենք, որովհետեւ մենք ազնիվ ենք, իշխանությունը պետք է վերադարձնել ժողովրդին»: Ընդ որում դա ասում են նաեւ նրանք, ովքեր 10 կամ 20 տարի մեղադրվում էին «արյուն ծծելու» եւ «իշխանությունը զավթելու» մեջ: Բայց արի ու տես, որ Միացյալ նահանգներում, որտեղ ՀՆԱ-ի՝ մեկ շնչին ընկնող եկամուտը Հայաստանից 18 անգամ բարձր է, նույնն է; Տեսեք թե ինչ է ասում ԱՄՆ նորընտիր նախագահ, միլիարդատեր Դոլադ Թրամփը. «Մենք այժմ ժողովրդին ենք վերադարձնում իշխանությունը, որը երկար ժամանակ իրենց ձեռքում են պահել Վաշինգտոնի քաղաքական գործիչները: Չափազանց երկար ժամանակ Վաշինգտոնի քաղաքական գործիչների ոչ մեծ խումբ բարգավաճել է, այն դեպքում երբ ժողովուրդը տառապել է; Վերնախավը պաշտպանել է իրեն, ոչ թե ժողովրդին: Նրանց հաղթանակները չեն դարձել ձեր հաղթանակները: Ոչ հարուստ ընտանիքները տառապել են: Երդվում եմ՝ դա կփոխվի»: Այնտեղ էլ են, պարզվում է, «աղքատները» տառապում՝ չնայած այդ «աղքատների» եկամուտը անհամատեղելի է այստեղի աղքատների եկամտի հետ: Այնտեղ էլ էր երկիրը կործանվում, տնտեսությունը վարի էր գնում, բանակը թուլանում էր: Մի խոսքով՝ ԱՄՆ «հանցավոր ռեժիմը» երկիրը քանդում էր, բայց ահա եկավ «ազգի դարդուցավով տապակվող» Թրամփը, որն իհարկե պետության բոլոր խնդիրները կլուծի, հարուստներից (բացի իրենից) ամբողջ հարստությունը կխլի, ու կբաժանի աղքատներին: Այստեղից եզրակացություն. Պոպուլիզմն «ուտվում է» ոչ միայն այն ժամանակ, երբ քաղաքացիներն աղքատ են եւ չեն կարողանում մուծել, ասենք, կոմունալ վարձերը: Պոպուլիզմի «մարսելի լինելը» պայմանավորված է ոչ թե ստամոքսի, այլ գլխի դատարկությամբ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am