«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ խորհրդի կազմը բաղկացած կլինի 200 անդամից. նորեկները կլինեն Կարեն Կարապետյանի նշանակած նախարարները, նաև նրա մեկ դյուժին օգնականներն ու խորհրդականները: Իսկ ինչո՞ւ էներգետիկայի նախարար, երբեմնի վարչապետ Արմեն Սարգսյանի թիմի կարկառուն ներկայացուցիչ Աշոտ Մանուկյանն այդպես էլ չանդամագրվեց ՀՀԿ-ին՝ հարցրինք կառավարության մեր աղբյուրին:
«Երևի նա լրացրեց այն «ստանդարտը», որի առնչությամբ Կարապետյանն ասել է` պարտադրանք չկա»: Ի դեպ, ոչ միայն Աշոտ Մանուկյանը, այլև Արմեն Դարբինյանը բավականին լուրջ ազդեցություն ունեն էներգետիկ ոլորտի վրա. բանն այն է, որ ՀԷՑ-երի մարկետինգը նա է իրականացնում:
Եվ եթե սրան էլ հավելենք, որ Սամվել Կարապետյանը նաև Ղարաբաղի ՀԷՑ-երն է գնել, ապա հետաքրքիր պատկեր է ստացվում Արմեն Դարբինյանի մասով, որը եղել է Ռոբերտ Քոչարյանի առաջին վարչապետն արհեստավարժների կառավարությունում»:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը