«Առկա հակամարտությունները ռազմական լուծում չպետք է ունենան:Դեռևս չի հաջողվել առաջընթաց արձանագրել վեհաժողովի անդամ երկրների միջև առկա հակամարտությունները կարգավորելու հարցում: Մենք տեսանք, որ 2016թ. ապրիլին իրավիճակը թեժացավ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում: Այսօր էլ այնտեղ իրավիճակը շարունակում է թեժ մնալ»,- հայտնել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտը և հավելել է, որ իրավիճակը չի հանդարտվել նաև Ուկրաինայում` ընդգծելով, որ Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտումները շարունակվում են: «Իրավիճակը սրվում է նաև Բալկաններում, սակայն Եվրոպայի երկար և տառապնալից պատմությունը ցույց է տալիս, որ հակամարտությունները ռազմական լուծում չպետք է ունենան»,- ասել է ԵԽԽՎ նախագահը:Ագրամունտն ընդգծել է, որ հակամարտությունների կարգավորման գործում կարևոր դեր ունեն խորհրդարանականները: «Խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր հարթակ է երկխոսության համար, ուստի մեր վեհաժողովը պետք է օգտագործի իր ողջ ներուժն այս հարցում»,- ասել է նա:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից