Ապրիլյան պատերազմով պայմանավորված ընտրությունների օրը կտեղափոխվի՞

Ընդդիմադիր ՀԱԿ-ը հայտարարությամբ է հանդես եկել՝ պահանջելով 2017 թվականի ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների օրը տեղափոխել ապրիլի 21-30-ի միջակայքում։ «Հայ Ազգային Կոնգրեսը պահանջում է հարգել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, իսկ ընտրությունների օրը նշանակել գործող Սահմանադրության անցումային դրույթների 209 հոդվածով նախատեսված՝ նախկին Սահմանադրության 68 հոդվածի պահանջներին համապատասխան, այն է՝ ապրիլի 21-30-ի միջակայքում»,-ասված է հայտարարության մեջ: Hayeli.am-ը մեկնաբանություն խնդրեց ԿԸՀ մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանից, թե արդյոք հնարավո՞ր է նշանակված ընտրությունների օրը տեղափոխել, ինչին ԿԸՀ մամուլի խոսնակը պատասխանեց․ «Ընտրությունները նշանակվում են նախագահի հրամանագրով, ուստի այն արդեն նշանակված է, եւ ԿԸՀ-ն իր աշխատանքը կատարում է»։ Զրուցեցինք նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի հետ․ «Ապրիլյան պատերազմը մեր հերոսամարտն է, սակայն ընտրությունները կապել այդ բարոյական հարթության հարցի հետ եւ շահարկել, չեմ կարծում, որ ճիշտ է։ Մեր բոլորիս համար առաջնային տեղում է  ապրիլյան հերոսամարտը,  հետեւաբար չպետք է բարոյական հարթության խնդիրը քաղաքական շահարկման առարկա դարձնել»,-ասաց նա։ Ճշտող հարցին՝ բացառո՞ւմ եք, որ ընտրությունների օրը տեղափոխվի, պատգամավորը հարցադրումը ոչ կոռեկտ համարեց․ «Որովհետեւ ընտրությունների օրը նշանակում է նախագահը, հենվելով ընտրական օրենսգրքի  համապատասխան դրույթի վրա»։ Հարցին՝ որքանո՞վ է տրամաբանական այդ օրը նշանակել ընտրություններ, երբ հասարակության մեջ դժգոհություն կա, Սահակյանը համաձայնեց, որ կգտնվեն մարդիկ, ովքեր դա սխալ կհամարեն․ «Բայց չեմ կարծում, որ մենք պետք է հաղթական պատերազմի որեւէ մի իրավիճակ քաղաքական քննարկման առարկա դարձնենք։ Կարծում եմ այն ավելի շատ քաղաքական շահարկում եւ հնչեղություն  ապահովելու նպատակ ունի, քան բովանդակային եւ խաղում է  ազգաբնակչության զգացմունքային նյարդերի վրա»,-ասաց ՀՀԿ-ականը։ Սեդա Ղուկասյան

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am