ԱՄՆ-ն կպաշտպանի իր տարածաշրջանային դաշնակիցների շահերը՝ Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական հանրապետության սադրանքներից:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Սյուզան Ռայսը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԿԺԴՀ-ում իրականացվել է հեռահար հրթիռի արձակում:
«ԱՄՆ-ն լիովին հավատարիմ է տարածաշրջանում իր դաշնակիցների անվտանգությանը: Մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը՝ մեր ու մեր դաշնակիցների համար, ինչպես նաև ԿԺԴՀ-ի սադրանքներին պատասխան տալու նպատակով»,-ասել է Ռայսը:
Ռայսը հրթիռի արձակումը համարել է ապակայունացնող ու սադրիչ քայլ, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի սարսափելի խախտում է:
«ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային ծրագիրը լուրջ սպառնալիք է մեր շահերին և մեր սերտ դաշնակիցներից մի քանիսի համար, ինչպես նաև խաթարում է տարածաշրջանի շահերն ու անվտանգությունը»,-ասել է ԱՄՆ նախագահի խորհրդականը:
Նա քննադատել է Հյուսիսային Կորեային՝ իր միջուկային ու հրթիռային ծրագրերն առաջնահերթ համարելու համար՝ սեփական ժողովրդի բարեկեցության մասին մտածելու փոխարեն, որի տառապանքն ավելանում է միայն այն պատճառով, որ Փհենյանն իր ռեսուրսները գործածում է ապակայունացնող գործունեության համար:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը