Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն այսօր հայելի ակումբում խոսեց քաղաքական դաշտից՝ նշելով, որ Հայաստանում այսօր 2 հոգի ունի վարկանիշ՝ Կարեն Կարապետյանը և Գագիկ Ծառուկյանը:«Կուսակցական առումով՝ ռեալ շանսեր ունի ՀՀԿ-ն, բայց ոչ թե նրա համար, որ իրեն սիրում են, այլ ունի լուրջ ռեսուրսներ՝ մարդկային և ֆինանսական: Շանսեր ունի նաև Ծառուկյանի դաշինքը, թեև վերջինիս ընտրազանգվածը, որը պատրաստ էր գնալ հեղափոխության կամ արմատական փոփոխությունների, այլևս նրա կողքին չէ», - կարծիք հայտնեց քաղտեխնոլոգը:
Ըստ նրա՝ Ծառուկյանը կորցրել է արմատական տրամադրված ընտրազանգվածին, քանի որ նա կենտրոնամետ այլընտրանքային է լինելու։
Խոսելով ընդդիմադիր ուժերից և կազմվող դաշինքներից՝ նշեց, որ ՕԵԿ-ը երբեք չի եղել, չկա, չի էլ լինի ընդդիմություն:
««Ժառանգությունը» վաղուց արդեն, որպես այդպիսին, գոյություն չունի, ՕԵԿ-ը երբեք չի եղել, չկա, չի էլ լինի ընդդիմություն, ՀԱԿ-ը թուլացած է, թեև վերջին մի քանի ամիսներին ամեն ինչ արվում է, որպեսզի ՀԱԿ-ն անցնի...
ՀԱԿ-ին հաստատ կվերցնեին, եթե համաձայներ ՀԱԿ-ն ինչ-որ պայմանների, ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, ինչ-որ պայմաններ դնում է» փաստեց Կարեն Քոչարյանը:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը