Չսկսենք խախտումով. պատգամավորը նամակ է հղել Սերժ Սարգսյանին

ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանի բաց նամակը՝ Սերժ Սարգսյանին Հարգելի պրն. Սարգսյան

Ազգային Ժողովի ընտրությունների օրն ապրիլի 2-ին նշանակելու հարցի կապակցությամբ ես հանդես եմ եկել հայտարարությամբ, համաձայն որի՝ նշանակումը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։ ՀՀ Սահմանադրության /վերջին փոփոխություններով/ 91-րդ հոդվածը սահմանում է ԱԺ հերթական ընտրություն նշանակելու կարգը, համաձայն որի Ազգային Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային ժողովի լիազորությունների ժամկետի ավարտից ոչ շուտ, քան վաթսուն, և ոչ ուշ, քան հիսուն օր առաջ: Միևնույն ժամանակ 209-րդ հոդվածի երրորդ մասը մի շարք այլ հոդվածների, այդ թվում 91-րդ հոդվածի դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետ է սահմանում Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: Ավելին, միևնույն հոդվածի երկրորդ մասի համաձայն՝ 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության 4-րդ գլխի դրույթները, բացառությամբ 83.5-րդ հոդվածի, գործում են մինչև Ազգային Ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրը: 2005թ. Սահմանդրության 68-րդ հոդվածի համաձայն Ազգային Ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է նրա լիազորությունների ավարտին նախորդող ոչ շուտ, քան քառասուն, և ոչ ուշ, քան երեսուն օր առաջ։ Ինձ որպես հակափաստարկ բերվել է Ընտրական օրենսգիրքը, ինչը ոչ թե հերքում է իմ ասածը, այլ հակառակը՝ մեկ անգամ ևս հաստատում է իմ բերած փաստարկների իրավացիությունը։ Սահմանադրությունը երկրի հիմնական մայր օրենքն է, և այն չի կարող ստորադասվել որևէ այլ օրենքի, այդ թվում՝ ընտրական օրենսգրքին։ Երկու բարձրաստիճան պաշտոնյա ինձ հրապարակավ խորհուրդ է տվել՝ կարդալ ընտրական օրենսգիրքը։ Իսկ Սահմանադրությունը չկարդա՞լ, ինչ է։ Պարոն Նախագահ Իմ հայտարարությունն առաջին հերթին ՀՀ քաղաքացու և հետո միայն իրավաբանի և ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահի մտահոգություն է։ Ես չեմ ուզում, որ մենք նոր Սահմանադրությամբ առաջին իսկ ընտրությունները սկսենք կասկածներով, և նույնիսկ խախտումով։ Իմ ասածն իսկապես մտահոգություն է, ոչ թե՝ քաղաքական նկատառում։ Ես այստեղ խոսում եմ միայն իրավական ասպեկտի մասին, սակայն չենք կարող հաշվի չառնել նաև, թե որքան ծանր օր է այլևս ապրիլի երկուսը մեր երկրի համար անցյալ տարվա իրադարձություններից հետո, և հոգեբանական ու բարոյական տեսանկյուններից որքան դժվար կլինի նման համապետական միջոցառման կազմակերպումը երկրի համար այդպիսի բարդ մի ամսաթվի։ Իշխանության մեջ կան առաջատար իրավաբաններ, որոնց տեսակետը և մասնագիտական կարծիքը հաշվի առնելով՝ իշխանությունը կա՛մ պետք է տա իրավական անթերի հիմնավորում, որ ապրիլի 2-ին ընտրությունների նշանակումը անվիճելի է, կա՛մ պետք է ընդունի օրենքների անկատարությունը և վերանայի ընտրության օրը։ Վերջին տարբերակի դեպքում իշխանությունը ցույց կտա, որ իսկապես ձգտում է բացառել ընտրությունների օրինականության, լեգիտիմության և ընտրությունների արդյունքների հանդեպ, ի սկզբանե, որևէ կասկած և թերահավատություն։ Սրանից կշահի միայն և միայն պետությունը։ Հակառակ դեպքում, անգամ ընտրություններից հետո, այս հարցն անընդհատ կարող է վիճարկման առարկա դառնալ տարբեր ատյաններում, այդ թվում՝ միջազգային, և կարող է դառնալ քաղաքական շահարկման առարկա։

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am