Ուրիխանյանը՝ Ծառուկյան դաշինքի և նրանց միանալու մասին
ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու որոշմանը՝ նշելով, թե դա իր համար կարևոր է: Լրագրողներից մեկի հարցին, թե նա առաջիններից մեկն էր, որ Ծառուկյանի՝ քաղաքականությունից հեռանալուց հետո լքեց ԲՀԿ-ն, այժմ Ծառուկյանը վերադարձել է, հնարավոր է, որ նա միանա ԲՀԿ առաջնորդի դաշինքին, ասաց. «Առաջին իսկ օրը, երբ Գագիկ Ծառուկյանը հայտնեց, որ չի պատրաստվում գնալ արյունահեղության և լքում է քաղաքական դաշտը, ես առաջինն էի, որ հայտարարեցի, որ լքում եմ կուսակցությունը: Ուզում եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանի լինել -չլինելը քաղաքական դաշտում ինձ համար եղել է չափազանց կարևոր»: Ըստ նրա՝ բոլոր նրանք, ովքեր սպասում էին՝ Ծառուկյանը կվերադառնա՞, թե՞ ոչ, պետք է հասկանան, որ նա չի փորձել զբաղեցնել ո՛չ ծայրահեղականների հռետորաբանությամբ հագեցած դաշտը, ո՛չ՝ իշխանության: «Ես այն մարդն եմ, որ Ծառուկյանից չի հեռացել, այլ պահել պահպանել է այդ քաղաքական կուրսը, և, եթե իմ կարիքը լինի, կմիանամ», - փաստեց նա: Սոնա Դավթյան
