Ես այլևս չեմ պատրաստվում հնազանդվել. Գևորգ Սաֆարյանի նամակը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

Գևորգ Սաֆարյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից բաց նամակով դիմել է երիտասարդներին: Նամակում մասնավորապես ասվում է. «Այսօր խոսքս ուղղում եմ առավելապես երիտասարդներին՝ մարդկանց, ում անվանում են անկախության սերունդ․ կախաղան հանված անկախության։ Մեր ավագ սերունդը մեզ չժառանգեց անկախություն և ազատություն՝ թողնելով մեզ այն ճահճի մեջ, որում այսօր ապրում ենք, և մենք ստիպված ենք ինքներս նվաճել մեր ազատությունը։ Ցավոք, ազատությունը դեռ ոչ մեկին չի տրվել նվեր և նաև մեզ չի տրվելու։ Ազատությունը կարելի է նվաճել միայն պայքարով և որոշ դեպքերում՝ նաև զոհաբերությամբ։ Մենք արժանի չենք ապրել նման իրականության մեջ, որտեղ տգետ և անմարդկային օլիգարխները իրենց մեր գլխին տեր ու տիրական են զգում։ Մենք մեր սեփական երկրում օլիգարխների համար ընդամենը ռեսուրս ենք, ընդամենը սպառող։ Մեր զինվորների մոտ մարդու իրավունք և ազատություն արտահայտությունները ծիծաղ են առաջացնում։ Ինձ իր նկատմամբ բռնության մեջ մեղադրող Գեղամ Խաչատրյանն իր ցուցմունքում գրել էր, որ ես դրսևորում եմ անհնազանդ վարք։ Այո, ես այլևս չեմ պատրաստվում հնազանդվել տգետ լֆիկներին և շմայսներին, անմարդկային լիսկաներին ու նեմեցներին, անօրեն ու թալանչի սերժիկների ու սաշիկների խաղի կանոններին և անօրեն ոստիկանների անօրինական պահանջներին։ Մեր երկրում իշխանության ներկայացուցիը ոստիկանը կամ պատգամավորը չէ, մեր երկրում իշխանության ներկայացուցիչը քաղաքացին է։ Մենք ենք իշխանության կրողը, այլ ոչ թե ոստիկաններն ու հաստավիզ օլիգարխները։ Հերիք է հնազանդվենք այս անօրինությանն ու անմարդկային վերաբերմունքին։ Հանդուրժողականությունը, իհարկե, լավ բան է, բայց կան բաներ, որոնք հանդուրեժլ չի կարելի։ Չի կարելի հանդուրժել, որ մի խումբ տգետ, անօրեն և անմարդկային օլիգարխներ զավթեն մի ամբողջ ժողովրդի իշխանություն ու վարվեն այդ ժողովրդի հետ ոչխարի հոտի պես։ Չի կարելի հանդուրժել, որ երիտասարդ աղջկան փողոցում ծեծեն իր քաղաքական հայացքների համար։ Չի կարելի հանդուրժել, որ որդեկորույս մայրերին փողոցներում քարշ տան, ինչպես թուրք ասկյարներին էին քարշ տալիս հայ կանանց ու աղջիկներին։ Հանդուրժել այս ամենը կնշանակի վերածվել ոչխարի հոտի։ Մենք ոչխարի հոտ չենք։ Մենք հազարամյակների պատմամշակութային արժեքներ կրող ենք, մենք մարդիկ ենք, ովքեր կարող են անգամ այս համատարած ճահճի մեջ բարձրագույն տեխնոլոգիաների ալորտում ոտք գցել աշխարհի ամենազարգացած պետությունների հետ։ Ուրեմն՝ հանդուրժել այս ամենը չի՛ կարելի։ Հերի՛ք է նստենք տներում, դո՛ւրս եկեք փողոց, փակե՛ք ճանապարհներն ու կառավարական շենքերը, ձեր պահանջներն ու դժգոհությունները խոհանոցից հանեք փողո՛ց, օգտվե՛ք անհնազանդության ձեր իրավունքից։ Դո՛ւրս եկեք պայքարի, քանի դեռ այս տականքների խունտան վերջնականապես չի վերացրել մեր պետությունը։ Սուգը հավերժ է, եթե պայքար չկա։ Գևորգ Սաֆարյան Հունվար 2016, «Նուբարաշեն» ՔԿՀ

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video) Միքայել Սրբազանի արձագանքը՝ Գյումրիի երեկվա հավաք֊համերգին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am