Цирк` վերածված Հայրենիքի

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հրավերով հունվարի 24-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ռուսաստան: Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նախատեսվում է քննարկել հայ-ռուսական համագործակցության օրակարգը: ՀՀ և ՌԴ վարչապետերը կանդրադառնան նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակում երկու երկրների ինտեգրացիոն համագործակցությանը,ինչը կնպաստի տարբեր ուղղություններով հայ-ռուսական փոխգործակցության ամրապնդմանն ու խորացմանը: ՌԴ կառավարության պաշտոնական կայքի փոխանցմամբ` հատուկ ուշադրություն է դարձվելու Եվրասիական տնտեսական միության շրջանակներում երկու երկրների համագործակցությանը: Բանակցությունների արդյունքում նախատեսվում է մի շարք միջպետական և միջկառավարական փաստաթղթերի ստորագրում: «Հայելին» հայտնել էր, որ նաև նախկին վարչապետն Հովիկ Աբրահամյանն է անսպասելի մեկնել Մոսկվա: Կարեն Կարապետյանը` իր քաղաքական ազդեցությունը մեծացնելու, ստեղծվող ռուսամետ «ընդդիմադիրների» հնարավոր հարձակումներից «պաշտպանվելու» համար` գիտի, թե ուր պետք է գնա և ինչ հարցեր լուծի... Ո՞վ գիտե` մինչև ԱԺ ընտրությունները, վստահաբար, շատերը դեռ կմեկնեն Մոսկվա` «ճշտելու» իրենց քաղաքական տեղն ու դերը Հայաստանում: Ու կապ չունի` իշխանությո՞ւն են, թե՞ ընդդիմություն, գործո՞ղ, թե՞ նախկին... Կարևորը բոլորը գիտեն` ո՞ւր պետք է գնան, ինչի՞ համար: Մինչդեռ ապրիլին կայանալիք ԱԺ ընտրությունները երկրում կառավարման մոդելի փոփոխությամբ` պետք է իսկապես ընթանային ու վերածվեին գաղափարական հենքի վրա: Չկա ներքին քաղաքական կյանքի` քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական ոլորտների զարգացման, ամրացման շուրջ բանավեճ, կարծիքների բախում: Ու չսպասեք, թե վաղը, կամ` մեկ-երկու շաբաթից կլինեն: Չեն լինի: Բոլորը «բազարների» մեջ են` ինչպե՞ս հայտնվել խորհրդարանում... Բոլորը զբաղված են միանալով, կապ չունի` ժամանակին միմյանց մասին ինչ են խոսել, ինչպես վերաբերել, բոլորին միավորել է խորհրդարանում հայտնվելու ձգտումը: Չկա Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության, բացթողումների, նպատակների մասին կարծիքների բախում: Ամեն ինչ լա՞վ է, գո՞հ են բոլորը Հայաստանի վարկանիշից, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված ու դեռ վաճառվելիք սպառազինության պայմանագրերից: Գո՞հ են մեկուսացած և ԵԱՏՄ-ում անորոշության ու պարտքերի մեջ խեղդված Հայաստանից: Արտաքին քաղաքականության հարցում` միակ բացառությունը «Ազատ դեմոկրատներն» են, որոնք ի սկզբանե շատ կոնկրետ գծել են սահմանները` Հայաստանի ապագան ԵՏՄ-ում չի կարող լինել զարգացման ուղի ապահովել և Հայաստանը պետք է Ռուսաստանի հետ վերանայի հարաբերությունները: Մնացած ողջ քաղաքական դաշտը գերադասում է չխոսել Ռուսաստանի ազդեցության տակ խեղդվող Հայաստանի հիմնական խնդրի մասին: Ռուսաստանի հետ «խոսելու» այլ թեմա կա` ինչպե՞ս Կրեմլ կամ Կրեմլի միջանցքներին մոտ հասնել ու լուծել խորհրդարանում հայտնվելու խնդիրը: Հետո զարմանում ենք, թե ինչո՞ւ Հայաստանն ինքնուրույն պետություն չէ: Ի՞նչ ինքնուրույնություն, երբ ողջ քաղաքական դաշտը` ընդդիմությունից մինչև իշխանություն` Մոսկվայից «դաբրո» բերելով է զբաղված: Նման «մուրացկան» քաղաքական դաշտին ո՞վ հարգանքով կվերաբերվի Մոսկվայում, Բրյուսելում ու Վաշինգտոնում... Հարցը` հռետորական էր: Ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունները Հայաստանի ապագան փրկելու համար լուծումների ու ուղիների ներկայացման իրական պայքար պետք է դառնային, բայց այդ ընտրությունները վերածվեցին ռուսական, վատ բեմադրված, անհաջող կրկեսի: Թամար Բագրատունի

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am