Ալիևին` զինելու, Սարգսյանին` ապշեցնելու արվեստը

Երեկ Մոսկվայում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Հանդիպմանը նախարարները քննարկել են հայ-ռուսաստանյան դաշնակցային փոխհարաբերությունների օրակարգի հարցերի լայն շրջանակ, երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Հայաստանի արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, զրուցակիցներն անդրադարձել են ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցերին: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ։ Թվում է, թե Ռուսաստանը խաղաղ կարգավորման շուրջ հետևողական աշխատանք է տանում: Հայաստանում նույնիսկ դեռ ոգևորված են օրեր առաջ Լավրովի` ամփոփիչ ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողին «շշելուց»: Ու մինչ մերոնք ոգևորված «օդերի» մեջ են` երեկ ստացվեց հերթական տեղեկությունը ռուս-ադրբեջանական սպառազինության գործարքի մասին: Պաշտոնական Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների շուրջ, հետաքրքրված է պաշտպանության նորագույն համակարգերով, ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը Դավոսում մասնակցում է Համաշխարհային տնտեսական համաժողովին: «Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների շուրջ: Ձեզ ավելի լավ է հայտնի, թե որքան զարգացած է ռուսաստանյան ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք, հիմնականում, ամենաարդիական պաշտպանական մշակումներով: Դա վերաբերում է թե՛ ուղղաթիռային տեխնիկային, թե՛ պաշտպանության համակարգերին՝ ամբողջ համալիրը: Դա մշտական գործընթաց է», - ասել է Ալիևը՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև նոր պայմանագրերի հեռանկարները գնահատելով որպես «լավ»: «Դուք գիտեք պատմությունը, թվերը հրապարակված են, ստորագրված են շուրջ 5 միլիարդ դոլարի պայմանագրեր, դրանց մեծ մասը արդեն իրականացվել է», - ասել է Ադրբեջանի նախագահը: Փաստորեն ռուս-ադրբեջանական 5 միլիարդ դոլարի սպառազինության վաճառքի պայմանագրերը դեռ վերջը չեն. Ադրբեջանը Ռուսաստանի հետ բանակցում է նոր սպառազինությունների մատակարարման շուրջ: Ապրիլի քառօրյա պատերազմից հետո իսկական «նվեր»` ռազմավարական դաշնակցի կողմից Հայաստանին ու Արցախին: Ի դեպ, երեք օր առաջ էլ ադրբեջանական գործակալությունները հայտնեցին, որ Ռուսաստանն Ադրբեջանին «Տոր» զենիթա-հրթիռային համալիրներ է տրամադրել: Daily Star բրիտանական պարբերականի վերլուծաբան Փիթեր Թրումենը իր` «Պուտինի վերջին զենքը երկնքից «փչելու է» ամերիկյան հրթիռները» հոդվածում գրում է ռուսաստանյան «Տոր» զենիթա-հրթիռային համալիրի մասին, որը հակահրթիռային և հակաօդային պաշտպանության խնդիրներ է լուծում, և այն, ըստ հեղինակի, բացի ռուսական բանակից, ներկայումս ունի նաև Ադրբեջանը: Ադրբեջանական haqqin.az-ն էլ իր հերթին հավելել է, որ ռուսաստանյան ԶԼՄ-ներն էլ են հայտնել, որ Ադրբեջանին տրամադրվել է «Տոր» զենիթա-հրթիռային համալիրի 8 միավոր: Մի խոսքով, զինել, զինել` մինչև վերջ: Ղարաբաղում խաղաղություն հաստատելու կոչված միջնորդ Ռուսաստանն, այսպիսով, նախանձելի հետևողականությամբ է շարունակում զինել Հայաստանի ու Արցախի հակառակորդին: Թամար Բագրատունի

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am