Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Համբարյանի կողմից պարզվել է՝ հունվարի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վարորդի և վիրավորների իքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ժամը 01:10-ի սահմաններում 28-ամյա Վլադիմիր Դավթյանը Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկ փողոց 15 հասցեի մոտ իր վարած BMW մակնիշի 50 DD 404 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին: Վթարի հետևանքով Վ. Դավթյանն ու նրա ուղևորներ, 23-ամյա Գարիկ Թորոսյանը և 18-ամյա Տիգրան Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն: Վթարի վայր էր ժամանել Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել էին նաև նույն վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Բազունի բաժին, որտեղից ժամանել էր օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորները Վանաձոր քաղաքի բնակիչներ են, իսկ Տ. Ղուկայսանը սովորում է վանաձորի ՎՏՄ-ի վարժարանի 12-րդ դասարանում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը