Դուք լռեք, գործերը խոսում են

«Անահիտ Բախշյանը կուսակցությունում առանցքային անդամ երբեք չի եղել, նրա տարիքի համար, իր կորցրած ամուսնու հետ կապված, իրեն հարգում էին: Նրա գնալով չի լուծարվելու կուսակցությունը: Եվ որևէ մեկի գնալով չի լուծարվելու, որովհետև այդ մանդատ ունեցող մի քանի հոգին չեն կուսակցությունը: Մեծ կուսակցություն է, որտեղ շատ առողջ հարաբերություններ են: Բախշյանի գնալը իր անձնական գործն է, կարծում եմ, ինքը սխալ է արել, հետո կհասկանա»,- այս խոսքերի հեղինակը Րաֆֆի Հովհաննիսյանի Ժառանգություն խմբակի մի տիկնոջ՝ ոմն Սուսաննա Մուրադյանի են , որոնք րոպեների ընթացքում պայթեցրեցին համացանքը՝ ոտքի հանելով Անահիտ Բախշյանի՝ իբրեւ քաղաքական եզակի գործչի, կնոջ ու առհասարակ պայքարող տեսակի համակիրներին: Տիկինը փորձել էր փրկել կուսակցության վաղուց կորցրած պատիվը, այդկերպ հիմնավորելով, թե Անահիտ Բախշյանի հեռացումը կուսակցության հիմքերը չի սասանել: Տիկին Բախշյանը այս հարցում էլ չի իջել իր բարձունքից․․««Մարդ է, մի բան ասել է: Այդ թեմայով չեմ ուզում խոսել: Իրեն հարցրեք՝ ինչո՞ւ է իմ մասին նման բաներ խոսել: Ես ո՞նց իր մտածածը մեկնաբանեմ: Իր մակարդակին չեմ ուզում իջնել»,- ասել է նա: Չքննարկելով տիկին Բախշյանի որոշումը և չխառնվելով կուսակցության հարցերին, չենք կարող չասել, որ առնվազն կույր կամ անամոթ է պետք լինել, ասելու համար, թե տիկին Բախշյանն առանցքային անձ չի եղել...մնացյալի մասին կրկնելը նույնիսկ անամոթություն է: Կարելի էր անգամ չանդրադառնալ խնդրին, չքննարկել բացառիկ ու բացարձակ արժեքները, բայց քանի որ նախընտրական թոհուբոհը բզկտված այս կուսակցության հետեւորդների ձեռքերը կարող է ավելի տաքացնել, եւ ուրեմն «Ժառանգության» պեղված տիկնոջը՝ Սուսաննա Մուրադյանին եւ առհասարակ բոլորին մտերմաբար կհուշենք միայն՝քարոզչությունը խաբելու արվեստ է, երբ ավելի շատ խաբվում են կողմնակիցներդ, քան հակառակորդներդ։ Ճիշտ էր ասում հայտնի մտածողը, որովհետեւ այն քարոզչությունը, այն էլ սեւ, որը տիկին Բախշյանի դեմ է արվում նախկին կուսակիցների կողմից, խաբել է միմիայն այն իրականացնողներին ու նրանց կողմնակիցներին: Իսկ հակառակ թեւում նորին գերազանցություն ճշմարտությունն է: Այն ճշմարտությունը, որի մասին գիտեն բոլորը։ Գիտեն, որ վաստակաշատ տնօրենի պաշտոնը թողած տիկին Բախշյանը նետվեց քաղաքական հորձանուտներ ու տարիների ընթացքում հասցրեց վեր կանգնել քաղաքական գործչի նեղ կարգավիճակից։ Նա ոչ միայն բարեխղճորեն կատարել է իր առջեւ դրված մասնագիտական խնդիրները, այլ դարձել «շտապօգնություն»՝ կանգնելով յուրաքանչյուր քաղաքացու կողքին, ով օգնության կարիք է զգացել, ով խնդիր է ունեցել պետական, մասնավոր եւ նույնիսկ անձնական տիրույթում։ Այդ «տարիքով» կինը հազարավոր անգամներ իր մաշկի վրա զգացել այս իշխանությունների բիրտ հարվածները, պայքարել իր, ամենքիս ու օրինավոր Հայաստանի համար։ Իր համառությամբ մնացել շատերի կոկորդում, բայց երբեք չի նահանջել, չի ընկրկել ու շարունակել է տեղ հասցնել սկսած գործը։ Պետք է պայքարել՝ Բախշյանը պայքարում է, պետք է գործել՝ գործում է, նա այն բացառիկներից է, որ անշահախնդրորեն ու հոգով է զբաղվում իր գործով ու պատվով կատարում այն: Այսօրվա քաղ գործիչների մասին խոսելիս գրեթե բոլորի գործին կարող ես անուն կպցնել, իսկ տիկին Բախշյանին ոչինչ չի կպչում։ Մարդուն հարգում են իր արած գործերի , իր սկզբունքների , իր վաստակի և իր տեսակի համար։ Տիկին Բախշյան, լռելն իսկապես լավագույն պատասխանն է, քանզի ձեր փոխարեն խոսում են ձեր գործերը: Անի Սահակյան

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am