Հաջորդ պատերազմի օրն ու ժամն էլ կորոշի Մոսկվան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում բանակցում է ԵԱՀԿ–ում նախագահող Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցի հետ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ արտգործնախարարների հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հարցը: Ռուսաստանը կարող է վճռորոշ դեր խաղալ ԵԱՀԿ տարածությունում ճգնաժամերի լուծման հարցում, նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը Մոսկվայում Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո: Սեբաստիան Կուրցը, որի երկիրը 2017թ. հունվարի 1-ից ստանձնեց ԵԱՀԿ-ում նախագահությունը, ծավալուն հարցազրույց է տվել ադրբեջանական ԱՊԱ-ին, որտեղ անդրադարձել է ԼՂ կարգավորմանը։ Նա շեշտել էր, որ լարվածության նվազեցումը առկա հակամարտություններում Ավստրիայի հիմնական առաջնահերթություններից է ԵԱՀԿ-ում նախագահության ժամանակ։ «Որպես ԵԱՀԿ գործող նախագահ՝ ես անձամբ կայցելեմ այդ իրադարձություններից տուժած շրջաններ։ Նախագահությունը կաջակցի առկա հակամարտությունների խաղաղ կարգավորման համար գոյություն ունեցող ձևաչափերին, ինչպես նաև համանախագահների գործունեությանը։ Մենք մշտական շփում ենք պահպանում կողմերի հետ։ Այդ պատճառով ուշադիր հետևում ենք իրավիճակին և ավելի լավ ենք հասկանում տարբեր դիրքորոշումները։ Մենք ԵԱՀԿ-ի մեր միջազգային գործընկերների հետ վստահ ենք, որ այդ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով»,- ասել է Կուրցը։ Ավստրիան միացել է 2016թ. ապրիլի 5-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ընդունած հայտարարությանը, որտեղ դատապարտվել է ապրիլին շփման գծում էսկալացիան։ «Մենք նշել ենք, որ ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով։ Ես դա բազմիցս կրկնել եմ։ Ցանկանում եմ նշել, որ հակամարտությունից տառապող բնակչության անվտանգությունն ու պաշտպանությունը պետք է առաջնային լինեն։ Այդ մարդիկ մյուսներից ավելի շատ են տառապում։ Մենք հիշում ենք այդ մասին, երբ աշխատում ենք հակամարտության կարգավորման ուղիների վրա։ Ավստրիայի նախագահությունը ամբողջությամբ գիտակցում է իր պատասխանատվությունն ու աջակցում է Մինսկի խմբի միջնորդական ջանքերին, մտադիր է ակտիվորեն մասնակցել այդ գործընթացին»,- ասել է Ավստրիայի ԱԳ նախարարը։ «Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի ապագայում էսկալացիան կանխվի։ Դրան կարելի է հասնել համատեղ աշխատանքով։ Այդ պատճառով մենք մեծ ուշադրություն կհատկացնենք դիվանագիտությանը, ավելի ակտիվ երկխոսությանը և նրան, թե ինչ հերթական քայլեր են ձեռնարկվելու առկա առաջարկների իրականացման համար», հավելել է Սեբաստիան Կուրցը։ Միջազգային հանրության` ԼՂ խնդիրը խաղաղ կարգավորելու և էսկալացիա թույլ չտալու կոչերի ֆոնին Ալիևն էլ վերջին օրերին ակտիվորեն հոխորացել է: Նա մեկ հիշեցնում է, որ Ադրբեջանը տիրապետում է ժամանակակից գերճշգրիտ զենքերի, մեկ հայտնում է, որ Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր ռազմական ներուժը, այդ թվում` նաև գերժամանակակից զենքի մատակարարումը, ապա չի մոռանում հիշեցնել, որ «ադրբեջանական բանակը աշխարհի ուժեղագույն բանակների թվում է»: «Մենք տիրապետում ենք բարձր ճշգրտություն և ավերիչ ուժ ունեցող ժամանակակից զենքերի: Դրանց մի մասը ցուցադրվել է, մյուս մասը չի ցուցադրվել: Դրանք կցուցադրվեն հարկ եղած ժամանակ և հարկ եղած տեղում», սպառնացել է Ալիևը: Ապա` Ալիևն անդրադառնալով ապրիլյան ագրեսիային, ասել է. «Հակագրոհի արդյունքում մեր բանակը թշնամուն ջախջախիչ պարտություն է հասցրել: Հազարավոր հեկտարներ են ազատագրվել օկուպացիայից: Ապրիլյան մարտերը մեր փայլուն հաղթանակն է: Բացի այդ, մենք մեկ անգամ ևս ցույց տվեցինք ադրբեջանական պետության ուժը: Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մենք չենք հաշտվելու ստեղծված իրավիճակի հետ: Արժանի պատասխան կտանք ցանկացած սադրանքի: Միաժամանակ, ապրիլյան մարտերն ամբողջովին փարատեցին Հայաստանի հորինած առասպելը: Իրենք էլ են խոստովանում, որ առանց արտաքին օգնության մեզ նույնիսկ մեկ շաբաթ էլ չեն կարող դիմակայել»: Բաքվի հոխորտանքները, սակայն ուղեկցվում են` Մոսկվայի հետ «խաղն» ու «առևտուրը» առաջ տանելու մղումով: Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբից, միջազգային հանրությունից ընդգծված դժգոհություն կա Բաքվում, որ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության» պահպանումն անտեսում են, ապա` ամեն ինչ հարթ է Մոսկվայի վստահության հարցում: Լավրովի վերջին «աղմկահարույց» հայտարարությունները, այո՛, ոչ այլ ինչ էին, քան կոնկրետ մեսիջ Հայաստանին ու Ադրբեջանին, որ առանց Ռուսաստանի ոչ խաղաղություն կարող է հաստատվել Ղարաբաղում, ոչ էլ պատերազմ բռնկվել ու շարունակվել: Մոսկվան բաց է խաղում, իհարկե` կարևորելով խաղաղ կարգավորումը: Բայց պարզ է Մոսկվայի հետին միտքը` ԼՂ խնդրում ոչ հայկական, ոչ ադրբեջանական կողմից «ինքնագործունեություն» Մոսկվան չի հանդուրժելու: Այդ է պատճառը, որ Բաքուն անընդմեջ հարկ է համարում շեշտել Ռուսաստանի դերն ու ազդեցությունը ԼՂ խնդրում, ինչպես դա արեց օրերս արեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը. «Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի այն ջանքերը, որոնք գործադրվել են՝ նախորդ տարվա ապրիլի 5-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի հանդիպման ժամանակ հասնելու համար հրադադարի ռեժիմին։ Վստահ եմ, որ եթե Ռուսաստանը հարցով զբաղվի ողջ լրջությամբ, այդ ժամանակ կփոխվի ստատուս քվոն, տարածաշրջանում կվերականգնվի կայունությունը»։ Այնպես որ` հաջորդ հնարավոր պատերազմի օրն ու ժամն էլ Ռուսաստանն է որոշելու, քանի որ և՛ խաղաղությունը, և՛ պատերազմը Ղարաբաղում Մոսկվայի ձեռքում է: Թամար Բագրատունի

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am