«Ցանկանում եմ, որ փաստաբանների պալատում խաղաղություն լինի»․Ռուբեն Սահակյանը վերադառնում է

Փետրվարի 11-ին Փաստաբանների պալատում խորհրդի ընտրություններ են, որոնք խոստանում են լինել աննախադեպ, թեժ ու ինտրիգային։ Մի կողմից պալատում առկա հակասությունները, վերջին շրջանում այստեղ կարծես երկու ճամբարների են բաժանվել՝ Պալատի գործող նախագահ Արա Զոհրաբյանի կողմնակիցներ եւ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի հետեւորդներ, որոնք ամեն ինչ անում են պալատի գործունեությունը կաթվածահար անելու ուղղությամբ, ինտրիգներ հրահրում։ Եւ հիմա վերադառնալու ցանկություն ունի նաեւ Ռուբեն Սահակյանը։ Հունվարի 14-ից սկսվել են առաջադրումները եւ ավարտվել հունվարի 19-ին։ Ընտրությանը կմասնակցի ավելի քան 1700 փաստաբան։ Տարբեր հաշվարկներով ընտրվելու համար անհրաժեշտ է մոտ 500 ձայն։ Այս ընտրություններին հիմնական մրցակցությունը լինելու է ՓՊ ներկա նախագահ Արա Զոհրաբյանի եւ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանի ու նրանց համախոհների միջեւ։ ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը օրեր առաջ առաջադրման փաստաթղթեր է ներկայացրել։ Հիշեցնենք, որ Ռուբեն Սահակյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի տան մոտ տեղի ունեցած սպանության գործով պաշտպանում էր նրա որդու շահերը: Ռուբեն Սահակյանը թեպետ Հայաստանի ամենապրոֆեսիոնալ իրավաբաններից է,սակայն այդ գործի ընթացքում մեղմ ասած հեղինակազրկվեց։ Լիսկայի որդու գործի վերջում Ռուբեն Սահակյանը սկսեց նյարդային հարցազրույցներ տալ ու ասել բաներ, որոնք նախկինում նրան բնորոշ չէին:Օրինակ, դատավճռի հրապարակումից հետո նա հայտարարել էր. «Բոլոր այն վայնասունները, վայրահաչումները, որ գրված էին մամուլում, հատկապես մի քանի ժուռնալիստների կողմից, որոնք ոչինչ չէին ուզում տեսնել, բացի մի բանից՝ պատժել Սուրիկ Խաչատրյանին, թող գնան և մոմ վառեն, որ էս պետությունում վերջապես արդարադատություն կա»: Մենք փորձեցինք Սահակյանից պարզել վերադառնալու որոշման պատճառների մասին, քանզի հեռանալուց հետո նա հայտարարում էր, թե հոգնել է ու էլ չի ցանկանում ՓՊ նախագահի պաշտոնում մնալ։ «Կազդուրվեցի, հանգստացա եւ հիմա էլ որոշել եմ մասնակցել, հայտ ներկայացնել», մեզ հետ զրույցում ասաց ՓՊ նախկին նախագահ Ռուբեն Սահակյանը։ Պարզվում է, որ Սահակյանը վերադառնում է պալատում վերջին տարիներին տիրող անհաշտ մթնոլորտը հաշտեցնելու նպատակով, ինչպես նաեւ հին ու բարի ժամանակների խաղաղ մթնոլորտը վերականգնելու համար․«Այո, նաեւ դրա համար», -մեր դիտարկում-հարցին պատասխանեց Սահակյանը։ Խնդրեցինք իր կարծիքը հայտնել ոչ համերաշխ մթնոլորտի պատճառների մասին․«Նկատի ունենալով, որ ցանկանում եմ պալատում խաղաղություն լինի, ճիշտ չի լինի նախապես կարծիք հայտնել, ավելի լավ է աշխատանք կատարեմ, որպեսզի արդյունքը լինի»,-ասաց Սահակյանը։ Նա ի պատասխան հարցի, թե կստանա վստահության քվե առհասարակ հանրության կողմից՝ հաշվի առնելով գորիսյան հայտնի պատմությանը իր աջակցության փաստը, Սահակյանը հարցի կեսը լսելիս նախ պատասխանեց, որ «Ժամանակը ցույց կտա», շարունակեց․«Գորիսյան դեպքերը նորմալ դեպքեր էին, սովորական դեպքեր։ Ձեր սարկազմը հասկանում եմ, չեմ կիսում»։ Ռուբեն Սահակյանը չցանկացավ գնահատական տալ Արա Զոհրաբյանի գործունեությանը։ Անի Սահակյան

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am