Հովիկ Աբրահամյանը մեկնել է , իսկ ՀՀԿ-ն ճշտում է

ՀՀԿ խորհրդի նիստից հետո  կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ Գործադիր մարմնի նիստը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստում քննարկվել է ներկուսակցական, ներքաղաքական հարցեր, ԳՄ ներկայացուցիչները ներկայացրել են իրենց դիտարկումները քարոզարշավի ժամանակ կուսակցության ռազմավարության, համամասնական և ռեյտինգային թեկնածուների և քաղաքական այլ  խնդիրների վերաբերյալ: Քննարկվել է նաև  կուսակցության խորհրդի անդամների թեկնածուների հարցը, որոնց ընտրությունը տեղի է ունենալու  է հունվարի 26-ին  նախատեսված ՀՀԿ խորհրդի նիստում: Ըստ Շարմազանովի՝  նիստում չի քննարկվել, թե նախընտրական քարոզարշավի ընթացքում ով է գլխավորելու կուսակցության նախընտրական շտաբը և ով է գլխավորելու նախընտրական ցուցակը, ովքեր են լինելու առաջին երեք հոգին: «Ցուցակի հետ կապված հարց չի քննարկվել, դա կքննարկենք խորհրդի նիստից հետո, քարոզչական խումբը և շտաբի աշխատանքները սկսվել են, բայց չեն ավարտվել, մինչև փետրվար ամիսը կներկայացնենք շտաբի կառուցվածքը»,- նշել է  Շարմազանով: Լրագրողների հարցին պատասխանելով Շարմազոնովը  ասել է, որ  նիստին նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը չի մասնակցել: Թե ինչու չի մասնակցել ՝Շարմազամնովը չգիտի: Հիշեցնենք, որ Hayeli.am-ը տեղեկություն էր հրապարակել, որ նախկին վարչապետ Աբրահամյանը Հայաստանում չէ՝ նա մեկնել է Մոսկվա: Հնարավոր է, որ այնտեղ ոչ պաշտոնական  հանդիպում կազմակերպվի  ՌԴ վարչապետ  Մեդվեդևի հետ: Հովիկ Աբրահամյանի  ՀՀԿ ցուցակի առաջին հորիզոնականներում ներգրավվելու հարցը ներիշխանական հիմնական ինտրիգներից մեկն է: Աբրահամյանը վարչապետի պաշտոնին հրաժաշտ տալուղ հետո ՀՀԿ-ում  դիրքոային նահանջ է ունեցել, սակայն խնմաու՝ Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալուղ հետո  ենթադրվում էր, որ նրա ազդեցությունը նորից կկարևորվի՝  հավասարկշռությունը պահելու տեսանկյունից: Հովիկ Աբրահամյանը նախորդ  ընտրությունների ժամանակ ՀՀԿ ցուցակի առաջին եռյակում էր գտնվում: Բայց հիմա, հասկանալի է, իրավիճակը փոխվել է: Հաջորդ ինտրիգը վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ ցուցակում լինել-չլինելու հարցն է. «Եթե պարզվի, որ վերջին տարիներին վարչապետի Հայաստանում չբնակության հարցը խնդիր է հանդիսանալու, ապա նա չի լինի կուսակցության համամասնական ցուցակում»,- հայտարարել է Շարմազանովը: Նույն բանը նախորդ շաբաթ հրավիրված ասուլիսի ժամանակ ասել էր նաև ինքը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը: Փաստորեն անցել է մոտ մի շաբաթ ժամանակ, իսկ իշխանությունները  մի Ժեկ-ի տեղականքի հարց էլ չեն կարողացել լուծել: Վարչապետի բնակության վայրում մշատապես ապրել-չապրելու հարցն իրականում պարզելու կարիք չունի՝ այդ հարցի պատասխանը պարզ էր ի սկզբանե: Կարեն Կարապետյանի՝ վերջին 4 տարվա մեջ Հայաստանում մշտական բնակության սկիզբը թերևս 2016 թվականի սեպտեմբերից  պետք է հաշվել, երբ նա նշանակվեց վարչապետ: Մինչ այդ Կարեպետյանը տարվա մեջ որոշակի օրերի հավանաբար եղել է Հայաստանում, բայց  վստահաբար դա չի բավարարի մշտականի չափանիշին: Քաղաքական խնդիրը սակայն ԺԵԿ-ի տեղականքի մեջ չէ: Ի վերջո՝ ժամանակին, երբ Ռոբերտ Քոչարյանը դառնում էր ՀՀ նախագահ, այդ պահանջը շատ գեղեցիկ շրջանցվեց: Եթե այժմ Կարեն Կարապետյանի դեպքում բնակության հարցը դարձել է քաղաքական խաղաքարտ,  կնշանակի կայացվել է  քաղաքական որոշում՝ քաղաքական  նպատկահարմարությունից ելնելով: Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու փաստին ՝նշելով, որ  Ծառուկյանի վերադարձը ՀՀԿ-ի հաջողության ո՛չ շանսերն է պակասեցրել, ո՛չ էլ մարտավարության ու ռազմավարության մեջ փոփոխություն է մտցրել: «Իմ կարծիքները չեն փոխվել երևույթների մասին: Իմ կարծիքը կախված է գործչից, կախված է նրա գործունեությունից: Բոլոր այն գործիչները, ովքեր կիրականցնեն քաղաքական գործունեություն, քաղաքական մշակույթի, քաղաքական կուլտուրայի, քաղաքական կոռեկտության շրջանակներում, իմ կողմից կարժանանան միայն ու միայն հարգանքի՝ անկախ նրանից գործում են ընդդիմադիր, թե իշխանական դաշտում:Բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր կգնան զոռբայության, ոչ կոռեկտության ճանապարհով, բնականաբար, իմ  կողմից կարժանանան ոչ դրական խոսքերի »,- ասել է ՀՀԿ խոսնակը: Այստեղ, իհրակե մեկնաբանելու բան առանձնապես չկա, որովհետև  Շարմազանովը հավնաբար լավ է հիշում, թե իրենց ողջ կուսակցությունը՝ նախագահի գլխավորությամբ ինչ գնհատականներ էր հնչեցնում Ծառուկյանի՝ քաղաքականության մեջ գտնվելու մասին: Պարզ է, որ և՛ այն ժամանակ և՛ այսօր ամեն ինչ արվում է  հրահանգաորված:Ներկակումս կա պայմանավորվածություն,  ասված է՝ կոռեկետ պահեք Ձեզ, պահում են:   Դավիթ Մանուկյան  

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am