«Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը այսօրվա «Ելք» դաշինքի համաժողովից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Խոսելով Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն մտնելու մասին՝ նշեց, որ հարգում է նրան որպես զինվոր, որպես մարդ:
«Ես շատ-շատ հարգում եմ Սեյրան Օհանյան մարդուն, ով եղբորիցս հետո իմ ծնողներին վերաբերվել է հարազատի նման, բայց ես չեմ ճանաչում Սեյրան Օհանյան քաղաքական գործչին»,- ասաց Արամ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ Օհանյանը մինչ այս հանդես է եկել Facebook-յան հայտարարություններով, որոնք բավարար չեն քաղաքական գնահատական տալու համար:
Անդրադառնալով ընտրություններին՝ նշեց, որ ժողովուրդը չի հավատում արդար ընտրությանը, որովհետև իշխանությունը նրանց համոզել է, որ ընտրությամբ ոչինչ չի փոխվի, սակայն, միաժամանակ նշում է նաև, որ բոլորը չէ, որ փողով են գնում ընտրության:
Ըստ նրա՝ եթե ոտքի ելնի այն 30 տոկոսը, որը ընտրություններին չի մասնակցել, իշխանությունների վիճակը կբարդանա:
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը