Հայկ Կոնջոլյանն ամբիոնի մոտեցավ շերեփով
«Ելք» դաշինքի անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Հայկ Կոնջոլյանն այսօրվա համաժողովի ժամանակ ամբիոնին մոտեցավ երկաթե շերեփը ձեռքին և իր ելույթը սկսեց հեռավոր 1878 թվականից` մեջբերելով Հայոց կաթողիկոս Խրիմյան Հայրիկի խոսքերը, թե հայկական շերեփը թղթից էր, ինչի պատճառով հայկական պատվիրակությունը չկարողացավ իր բաժինը վերցնել Բեռլինում բ ոլոր հպատակ ազգերի համար բաժանվող հոգեճաշից։ «Անցել է 139 տարի, սակայն մեր շերեփը դեռ երկաթից չէ»,- հայտարարեց դաշինքի անդամը և բերեց այլ օրինակներ` ասելով, միայն հզոր բանակ ու թույլ տնտեսություն ու թույլ կառավարման համակարգ ունեցող երկիրը նման է հզոր մկաններով, սակայն թույլ` տկար մտքով, հսկայի, թույլ բանակով ու ուժեղ կառավարման համակարգով երկիրը` տկար հանճարի: «Հայրենիքն առանց ուժեղ պետության նման է թղթե շերեփի, ուրեմն երկաթե շերեփը ուժեղ պետությունն է, բայց պետությունը գործիք է»,- հայտարարեց Հայկը: «Ինչու ենք մեր պետությունը վստահում այնպիսի մարդկանց, ովքեր պետական կառավարման հետ ունեն նույնքան առնչություն, որքան անասնաբուժը համակարգիչների հետ:ԱԺ առաջիկա ընտրություններից է կախված լինելու, թե ում ենք վստահում մեր պետությունը»,- ասաց նա, ինչը դահլիճի կողմից էլ ավելի բուռն ծափահարությունների արժանացավ:
