Երևանում տեղի ունեցած սպանությունը բացահայտվեց/տեսանյութ,տեսաշար/

Այսօր՝ հունվարի 21-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության /վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան/, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի /բաժնի պետ Գարիկ Ղուկասյան/, ոստիկանության Կենտրոնական բաժնի /բաժնի պետ Արամ Հովհաննիսյան/ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները /բաժնի պետ Վիգեն Մեսրոպյան/ ժամերի ընթացքում բացահայտեցին երեկ՝ հունվարի 20-ին, Երևանի Թումանյան 37 շենքի բնակարան 8-ում 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի սպանությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին է բերման ենթարկվել նշված տան բնակիչ, 57-ամյա Հայկ Սուքիասյանը, ով սկզբից ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, թե իբրև սպանվածն է իրեն վնասել, ապա տեսնելով, որ իրավապահներն ունեն անհրաժեշտ ապացույցներ, հայտարարել է, թե իբրև ինքը ձեռքով է հարվածել, իսկ երբ ոստիկաններն ու քննիչները նրա բնակարանի պատշգամբում նրա կողմից թաքցրած վայրում հայտնաբերել են դանակ, որի վրա եղել են արյան հետքեր, այլ ելք չունենալով՝ խոստովանել է, որ ինքն է սպանությունը կատարել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Սուքիասյանը չի աշխատում, իսկ սպանված Ա. Սուրմենլենյանն ամուրի էր և բնակվում էր Սարյան փողոցի 1-ին շենքի 20 բնակարանում։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Ասատրյանի որոշմամբ Հ. Սուքիասյանը ձերբակալվել է, իսկ հայտնաբերված դանակն առգրավվել է։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, մատնադրոշմային, հետքաբանական և այլն։ Հ. Սուքիասյանը տեղափոխվել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հունվարի 20-ին, սպանություն էր տեղի ունեցել Երևանում: ժամը 21:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 37 շենքի 8 բնակարանում տղամարդու դի կա: Օպերատիվորեն ժամանել էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արտակ Պողոսյանի և քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գարիկ Ղուկասյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վլադիմիր Աստարյանի, Գոռ Ավագյանի և Վարդան Բադալյանի գլխավորությամբ: Տեղում էր նաև ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ Կենտրոնի ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Այդ պահին ոստիկաններն ու քննիչները բաժանվել էին մի քանի խմբերի և ձեռնարկում էին անհրաժեշտ օպերատիվ-քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու համար: Սպանության կասկածանքով ձերբակալված 57-ամյա Հայկ Սուքիասյանը հայկ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի հ հհ հհհ հհհհ

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի Սաստիկ շոգի պատճառով Լուվրի թանգարանի մի շարք ցուցասրահներ կարող են փակվել «Հայոց հավատո հայրը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, մեզնից հավատարմություն է սպասում՝ պահպանելու մկրտության ուխտը, սիրելու Եկեղեցին, ապրելու ճշմարիտ կյանքով». Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյան Թեհրանը պահանջում է կատարել ստորագրված հուշագրի դրույթները. մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am