Կարեն Կարապետյանը հինգ ամսում դա չարեց, «Ելք»-ը դա կանի 47 րոպեում. Նիկոլ Փաշինյան

« Հպարտ եմ  «Ելք» դաշինքով, որ հանուն Հայաստանի Հանրապետության կարողացանք կանգնել իրար կողքի: Հպարտ եմ «Լուսավոր Հայաստան» կուսակցությամբ, ես հպարտ եմ «Հանրապետություն» կուսակցությամբ, ես հպարտ եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությամբ, մենք բոլորս հպարտ ենք իրարով», - «Ելք» դաշինքի համաժողովի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը նշեց ,որ  ապրիլի ընտրություններին հայ ժողովուրդը իրենցով հաղթելու իրական հնարավորություն ունի: « Եկել է ժամանակը Հայաստանի քաղաքացիներին ցույց տալու, որ եկել է ժամանակը փակելու կոռումպացված Հայաստանի էջը ու բացելու լուսավոր Հայաստանի էջը: Եկել է ժամանակը փակելու խնամի, ծանոթ, բարեկամով Հայաստանի էջը ու բացելու քաղաքացիական Հայաստանի էջը, եկել է ժամանակը փակելու խմբապետական Հայաստանի էջը ու բացելու Հայաստանի Հանրապետության էջը, որտեղ ամեն ոք իրեն լիարժեք ու բաժնետեր է զգում իր հայրենիքում», - նշեց նա: Վարչապետ Կարեն Կարապետյանին չորս-հինգ ամիս է՝ չի հաջողվում կոտրել բանանի մենաշնորհը, բայց «Ելք» դաշինքին դրա համար անհրաժեշտ է լինելու ընդամենը 47 րոպե,հայտարարեց Փաշինայնը.«Ես բացարձակապես չեմ հավատում այն իշխանությանը, այն էլիտային, որը խոսում է, թե Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծում է բերելու ու ամեն տարի հարյուր հազարներով դատարկում է Հայաստանը՝ մարդկանց ստիպելով հեռանալ Հայաստանից, ես չեմ հավատում փոխզիջումների մասին այն խոսակցություններին, որոնք հաշվի չեն առնում մի բան ՝ Ադրբեջանը 7 միլիարդի զենք է առել, որ փոխզիջման գնա՞, իհարկե ոչ»: Նա շեշտեց՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է գոյություն ունենա հավիտյան, հայկական պետականությունը ավարտ չի ունենալու:  

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am