Իշխանությունը պատուհաս` հա՛, դարձել է.Հայկ Մարության

Դերասան Հայկ Մարությանը, որը ներկա էր «Ելք» դաշինքի համաժողովին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ ողջունում է երեք կուսակցությունների դաշինքը: «Դաշինքում լավ ընկերներ ունեմ և ողջունում եմ այս դաշինքը, ինչպես ցանկացած նախաձեռնություն, որը մեր ապագա ԱԺ-ն կարող է բերել բալանսի: Միայն այն դեպքում ժողովրդավարական որոշումներ կունենանք, եթե որոշումները միանձնյա չընդունվեն: Կարծում եմ՝ «Ելք»-ը կարող է ԱԺ-ում ապահովել այդ բալանսը: Ողջունելի է, որ այն երեք ուժերը, ովքեր տարբեր մոտեցումներ ունեն, միավորվում են ի նպաստ Հայաստանի Հանրապետության», - ընդգծեց դերասանը: Հայկ Մարությանը նշեց, որ ինքը որեւէ կուսակցության անդամ չէ, եւ որպես քաղաքացի իր շահն այն է, որ լինի բալանսավորված խորհրդարան, որը երկիրն առաջ կտանի: Դիտարկմանը՝ հնարավո՞ր է արդյոք, որ ընդգրկվի որևէ կուսակցության ցուցակում, Հայկ Մարությանը նշեց. «Ես ոչ մի կուսակցության չեմ անդամակցում: Դա ինձ հնարավորություն է տալիս ավելի անաչառ խոսել»: «Այս պահին ցուցակներում ընդգրկվելու նպատակ չունեմ, բայց երբ զգամ, որ իմ անելիքներն ԱԺ-ում ավելի մեծ կլինեն, քան ԱԺ-ից դուրս, նման քայլեր կանեմ, բայց հիմա զգում եմ, որ ՀՀ քաղաքացիների համար ԱԺ-ից դուրս կարող եմ քայլեր անել», - ասաց նա: Մեր դիտարկմանը, թե իշխանությունը թույլ կտա՞ նման բան, դերասանն ասաց, որ եթե հարցն այսպես ձեւակերպվեր` կփորձի՞ արդյոք խանգարել,  բնականաբար, այո՛: «Յուրաքանչյուր ոք, ով ունի իշխանություն, չի ուզի բաժանվել այդ իշխանությունից, եւ նա հարստանում է այդ իշխանության միջոցով, բնականաբար, չի ցանկանա այլեւս չհարստանալ»,- ասաց Մարությանը: Հարցին,համակարծի՞ք է այն պնդումներին, որ իշխանությունը չարիք է դարձել ժողովրդի համար,  ասաց. «Չէ՛, ընդհանրապես իշխանությունը դարձել է չարիք:Այն, որ իշխանությունը երկիրը ճիշտ տեղ չի տանում եւ տապալում է ծրագրերը` փաստ է: Պատուհաս` հա՛, դարձել է»,- ասաց նա:  

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am