«Այս իշխանությունը փող է բաժանում, որ գա իշխանության և գալիս է իշխանության, որ փող աշխատի. Ա. Սարգսյան

Ինչպես տեղեկացրել ենք՝ ՀՀ կառավարության նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովը: «Ելք» դաշինքին ներգրավված են «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները: «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, «Ելք» դաշինքի անդամ Արամ Սարգսյանն իր ելույթում ասաց, որ այս ընտրությունը գործող իշխանության իրական փոփոխության միակ քաղաքակիրթ ու անվտանգ հնարավորությունն է: «Ասում են՝ պատմությունը կրկնվում է, բայց ոչ մի կրկնություն ամբողջական չէ, միշտ լինում են նորություններ կամ փոփոխություններ։ Եթե փոփոխությունը ծանրակշիռ է, փոխվում է պատմությունը։ Մենք ուզում ենք փոխել պատմությունը ու փակուղուց ելք տալ: Փոփոխությունը միանշանակ լինելու է, որովհետև հասել է ժամանակը»,-հայտարարեց Ա. Սարգսյանը։ Արամ Սարգսյանի խոսքով՝ այս ընտրություններին ոչ ոք չի կարող վերջնական կանխատեսել, թե ինչ ընթացք կունենան, ով ինչ արդյունք կգրանցի: Նրա խոսքով՝ իրենք անելու են այն, ինչ չեն արել մինչ հիմա, և որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո վերջապես սրտանց ուրախություն, փոփոխություն և հույս կարող են պարգևել բոլորին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում։ «Այս իշխանությունը փող է  բաժանում, որ գա իշխանության և գալիս է իշխանության, որ փող աշխատի։ ՀՀԿ-ն ասելու է, որ ամեն ինչ լավ է, իրեն վստահելու դեպքում՝ ավելի լավ է լինելու, ու փող է բաժանելու։  Որոշ ուժեր էլ ունեն մեկ ընդհանրություն՝ Հայաստանի ինքնիշխանությունը  և անկախությունը սիրով ու ինքնամոռաց նվիրել են Ռուսաստանին և մեր երկրի ապագան տեսնում են Բելառուսի, Ղազախստանի ու Ղրղզստանի շրջապատում ու մոդելով։ Անգամ  որոշ կուսակցապետեր Արցախի հարցի լուծումն առաջարկում են Լավրովյան պլան կոչվածով, միայն թե Մոսկվային ցույց տան, որ իրենք ավելի լավ կծառայեն Ռուսաստանին, քան գործող իշխանությունը։ Այս բոլոր ուժերն իրարից չեն տարբերվում։ Նրանց ընտրազանգվածը վախով ու փողով քվեարկող 45 տոկոսանոց հատվածն է, ու նայելով այս ուժերին՝ ակնհայտ ու պարզ է դառնում, որ ելքը մենք ենք... Այո, միանշանակ է, որ նոր ընտրակարգով իշխանությունը Հայաստանը բաժանել է 13 մասի, ամեն մասում ներգրավել է մեկ, որոշ դեպքերում մի քանի պետության ռեսուրսների օգտագործմամբ ու կոռուպցիայի շնորհիվ հարստացած դոլարային միլիոնատերերի: Ու այդ հիմքով վստահ է, որ վարչական ռեսուրսի ու փողի ուժով հասնելու է հաջողության: Իմ կարծիքով՝ ընտրության տարբերակ իրենք չունեն էլ: Արդար ընտրությամբ հանրությունից քվե ստանալն իրենց դեպքում չի աշխատելու»,- ասաց Արամ Սարգսյանը: Սոնա Դավթյան

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am