Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել կառավարման նախագահական ձևի անցմանը
Թուրքիայի խորհրդարանը վաղ առավոտյան հավանություն է տվել սահմանադրական փոփոխությունների նախագծին՝ ավարտելով բոլոր 18 հոդվածների քվեարկությունը: Այս մասին հայտնում է թուրքական Daily Sabah-ը Օրենքի ընդունման օգտին է քվեարկել 339 պատգամավոր։ Օրենքը հանրաքվեի կդրվի։ Նախնական տեղեկությունների համաձայն հանրաքվեն կայանալու է ապրիլին: «Շնորհակալ եմ պատգամավորներին արված աշխատանքի համար, այժմ խոսքը ժողովրդինն է»,-հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը՝ դիմելով խորհրդարանականներին։
