Գագիկ Բեգլարյանը դժգոհ է իշխանություններից
Գագիկ Բեգլարյանն այս օրերին գտնվում է արտերկրում և նախօրեին չի մասնակցել Հանրապետական կուսակցության ԳՄ նիստին: Այս լուրը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատել է նաև ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևոսյանը: Թերթի տեղեկություններով, Գագիկ Բեգլարյանը որոշակի խնդիրներ ունի իշխանությունների հետ, նա դեռ չի կարողացել թե՛ ընտրություններում, թե՛ ետընտրական զարգացումներում պատշաճ ներկայացվածություն ապահովել իր համար: «Հակառակը՝ Սերժ Սարգսյանն ակնկալում է, որ Բեգլարյանն իր հնարավորություններն ու ազդեցությունն օգտագործի ՀՀԿ-ի համար, որտեղից ԱԺ պետք է անցնեն բոլորովին նոր մարդիկ: Այդ պատճառով էլ Բեգլարյանը դժգոհ է իշխանություններից և ԳՄ նիստերին քիչ է մասնակցում: Հիշեցնենք, որ նախօրեին ԳՄ նիստին չէր մասնակցել նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը նույնպես գրեթե նույն պատճառներով դժգոհ է իշխանություններից» , - հավելել է թերթը:
