Վախեր` հարևանի սրտում

ԱՄՆ նորընտիր նախագահի պաշտոնավարման ստանձնումից օրեր առաջ հարևան Իրանում մեծ անհանգստություններ կան... Իրանի նախագահը լավատես է` նա չի հավատում, որ ԱՄՆ-ի նախագահի լիազորությունները ստանձնող Դոնալդ Թրամփը կարող է չեղարկել Թեհրանի հետ 2015-ի հուլիսի 14-ին կնքված միջուկային համաձայնագիրը: Այս մասին Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում: «Միացյալ Նահանգների ընտրյալ նախագահ պարոն Թրամփը իր հայտարարություններում նշել է, թե դժգոհ է Իրանի հետ կնքված համաձայնագրից: Նրա համոզմամբ այդ պայմանագիրն այնքան էլ լավը չէ, ավելին՝ նա պնդում է, որ դա շահավետ համաձայնագիր չէ: Այդ ամենը զուտ հռետորաբանություն է: Ես կարծում եմ, որ Թրամփի` պաշտոնը ստանձնելուց հետո որևէ բացասական զարգացում չի լինի: Մենք երկկողմ համաձայնագրի հետ չէ, որ գործ ունենք, որը կարելի է պարզապես չեղարկել, քանի որ այն Թրամփին դուր չի գալիս: Միջուկային համաձայնագրի շուրջ հավելյալ բանակցություններում որևէ իմաստ ես չեմ տեսնում», ասել է Ռոհանին: Իրանի միջուկային ծրագրի քննադատությունը Դոնալդ Թրամփի նախընտրական արշավի հիմնական կարգախոսներից մեկն էր: Դեռ քարոզարշավի մեկնարկին Թրամփը հայտարարում էր, որ Իրանի հետ կնքված բազմակողմ համաձայնագիրը Միացյալ Նահանգների կողմից երբևիցե ստորագրված վատթարագույն միջազգային փաստաթղթերից մեկն է: Նորընտիր նախագահի կողմից պետքարտուղարի պաշտոնում առաջադրված Ռեքս Թիլերսոնը անցած շաբաթ Սենատում կայացած լսումների ժամանակ ևս քննադատեց Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը: «Ինչ վերաբերում է վերջերս ստորագրված պայմանագրին, որի նպատակն է սահմանափակել Իրանի կողմից միջուկային ծրագրի զարգացումը, ապա իմ թեկնածության հաստատման դեպքում ես խորհուրդ կտամ ամբողջությամբ վերանայել այդ պայմանագիրը: Դա համահունչ է նաև նորընտիր նախագահի տեսակետներին», ասել էր Թիլերսոնը: Բայց նույնիսկ այս հայտարարությունների ֆոնին Իրանի նախագահ Հասան Ռոհանին վստահ է` տարիներ տևած բանակցություններից հետո ձեռք բերված պայմանավորվածությունները Վաշինգտոնի կողմից չեն վերանայվի: «Ամերիկացիները նախկինում խախտել են իրենց իսկ տված խոստումներն ու սխալ քայլերի են դիմել: Բայց միջուկային համաձայնագրի ապագայի հարցում ես լավատես եմ: Ամերիկացիները չեն հասկանում, թե որքան շահավետ է այս պայմանագիրը հենց իրենց համար: Այդ պայմանագրի կնքմամբ աշխարհում նոր մթնոլորտ է ստեղծվում, որից շահում են բոլորը», - համոզված է Իրանի նախագահը: Դիմելով Թեհրանում հավատարմագրված տեղական և օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ Ռոհանին նաև համոզմունք էր հայտնում, որ իրանական տնտեսությունն արդեն իսկ զգում է Վիեննայում կնքված պայմանագրերի դրական ազդեցությունը: «Ես Իրանի հանրությանը հստակորեն կարող եմ ասել` համաձայնագրում հիշատակված բոլոր պատժամիջոցները, որոնք պետք է վերացվեին, արդեն իսկ վերացված են: Այսօր մենք որևէ պատժամիջոց չունենք, որ հարվածեր նավթարդունաբերությանն ու գազային ոլորտին: Գոյություն չունի որևէ պատժամիջոց, որի թիրախը լիներ տրանսպորտի ոլորտը: Նույնն է ապահովագրության ոլորտում: Ինչ վերաբերում է բանկային համակարգին, ապա կարող եմ արձանագրել, որ մենք լավ հարաբերություններ ունենք թե՛ օտարերկրյա կառավարությունների, և թե՛ միջազգային բանկերի հետ», - հայտարարում էր Ռոհանին: Համաձայնագրի ստորագրումից հետո անցած մեկուկես տարիների ընթացքում իրանական տնտեսությունը կարողացել է աստիճանաբար դուրս գալ ավելի քան մեկ տասնամյակ շարունակված ճգնաժամից: Արևմտյան բանկերում պահ տրված իրանական ակտիվների զգալի մասը` շուրջ 50 միլիարդ դոլարը, ապասառեցվել է: Առաջին անգամ Իսլամական հեղափոխությունից ի վեր Իրանին արևմտյան մարդատար օդանավեր ձեռք բերելու հնարավորություն է տրվել: Միայն «Բոինգ» ընկերությունից Իրանը 80 մարդատար օդանավ է պատրաստվում գնել: Գործարքի ընդհանուր ծավալը կազմելու է շուրջ 16 միլիարդ դոլար: Միջուկային գործարքը ազգային մեծ ձեռքբերում է Իրանի համար, սա անհերքելի փաստ է: Իրանի նավթագազային սեկտորն այլևս չի գտնվում միջուկային պատժամիջոցների ներքո, սա նույնպես շատ կարևոր է երկրի համար։ Թեհրանն անվերջ կրկնում է, որ Թրամփը չի կարող միակողմանի չեղյալ հայտարարել միջուկային գործարքը: Ու դա իսկապես այդպես է: Միջուկային գործարքը ստորագրվել է Իրանի ու «վեցյակի» միջև։ Ինչպե՞ս պետք է ԱՄՆ-ն միակողմանի չեղյալ հայտարարի համաձայնագիրը: Կամ, եթե նույնիսկ Թրամփն ունենա նման մտադրություն` ինչպե՞ս համոզելու հանրապետականներին ու դեմոկրատներին: Հեռացող Օբամայի վարչակազմի կարևորագույն ձեռքբերումներից է միջուկային գործարքը, սա հասկանում են բոլորը: Դա է պատճառը, որ վերջին շաբաթներին Օբամայի վարչակազմը շարունակաբար կարևորում է այդ գործարքը: Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ կնքած համաձայնագրից հրաժարվելը կարող է պոտենցիալ կերպով հանգեցնել հակամարտության առաջացման և խարխլել մերձավորարևելյան տարածաշրջանի և ողջ աշխարհի անվտանգությունը, CNN-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Քերիի խոսքով՝ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրն աշխատում է։ Նա հայտարարել է, որ գործարքի ուժի մեջ մտնելու պահից Թեհրանը նվազեցրել է ցենտրիֆուգների թիվը 19 հազարից 5000-ի։ Դրանք օգտագործվում են ուրանի հարստացման համար։ Քերին կարծում է, որ համաձայնագիրը տարածաշրջանն ու ողջ աշխարհն ավելի անվտանգ է դարձրել։ Աշխարհին սպասող բազմաթիվ հարցերի շարքում հարևան Իրանի անհանգստությունները միանգամայն հասկանալի են: Նախընտրական շրջանում Թրամփն ասել էր, որ կնքված համաձայնագիրը համարում է` «ամոթ ԱՄՆ-ի համար» և ընտրվելու դեպքում մտադիր է վերանայել այն։ Շատերն են կանխատեսել, որ նա այդ քայլին չի գնա: Մի քանի օրից, կամ շաբաթներից պարզ կդառնա, թե Թրամփի նախընտրական խոսքերը որքանով են իրականանալի գործնականում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am