Ռուբիկ Հակոբյանը դիմել է գլխավոր դատախազություն իրեն անձեռնմխելիությունից զրկելու համար
ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանը գրավոր դիմում է ներկայացրել գլխավոր դատախազին՝ խնդրելով իրեն զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից «Հրապարակ» լրագրող Վահե Մակարյանի հետ կապված միջադեպի քննության համար: Պատգամավորի դիմումին ի պատասխան դատախազությունից հայտնել են, որ նախաքննության մարմինը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման առումով կաշկանդված չէ պատգամավորական անձեռնմխելիության հանգամանքով, իսկ անձեռնմխելիությունից պատգամավորին զրկելու միջնորդությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ Ազգային Ժողով դիմելու անհրաժեշտություն կարող է առաջանալ, եթե քրեական գործով ձեռք բերվի որպես մեղադրյալ ներգրավելու համար ապացույցների բավարար համակցություն։ Ներկա պահին նման անհարժեշտություն չկա:
