ՀՀԿ-ի ներսում լինելու է մրցակցություն․ ՀՀԿ-ականի խոստովանությունը

ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը կարծում է, որ հիմա ռեալ իրավիճակ է փոխվել ու Գագիկ Ծառուկյանի վերադարձն այդ համատեքստում իշխանության համար ընկալելի է․«Նախկինում ինքը արյունահեղության կոչեր էր անում եւ այլն, իսկ հիմա հայտարարության մեջ բոլորովին այլ ուղղվածություն ունի»։
-Պարոն Ալեքսանյան, Ծառուկյանի շրջապատից հայտարարում են, որ իշխանությունն այնքան է թուլացել, որ չկարողացավ կանխել Գագիկ Ծառուկյանի վերադարձը։ Համաձայն եք։
-Ամենեւին էլ ՀՀԿ-ն այսօր թուլացած չէ ու ավելի կուժեղանա, երբ մենք ուժեղ ընդդիմություն ունենանք, դաշտն ավելի կզգոնանա եւ ավելի կմաքրվի։
-ՀՀԿ-ականների համար Ծառուկյանի քաղաքական գործունեությունն անընդունելի էր, ինչու դարձավ ընդունելի, ուժեղ ընդդիմություն։
-Գիտեք այն ժամանակ ուրիշ էր, կոչերն էին ուրիշ, արյունահեղության էին տանում, հիմա ըստ հայտարարության ուրիշ է, թե հետագայում ինչ կլինի, կտեսնենք։
-Եթե Ծառուկյանը հայտարարի, որ իշխանափոխության է գնում, ապա նորից կկասեցնեք նրա գործունեությունը։
-Կասեցնելու խնդիր չկա, բայց ուրիշ կլինի, չեմ ուզում...հիմա հաստատ չեմ ուզում ինչ-որ բաներասել։ Բայց ասում եմ, ինքան ընդդիմությունը ուժեղ լինի, այնքան ՀՀԿ-ականը ուժեղ կլինի։ Տեսեք ռեյտինգային քվեարկության մասին տեսակետ կա, թե իբր դա ամբողջովին իշխանության օգտին է, բոլորը ՀՀԿ-ի ձայներին են նպաստելու։ Այո, էլի դրական է, բայց ոչ ձայներ բերելու իմաստով։ Դուք պատկերացրեք, որ ներքին օղակներում կգնա մրցակցություն եւ այդ փող բաժանել, կաշառքներ եւ այլն, եւ այլն...Հանրապետականների մեջ կան մարդիկ, որոնք հակված են գնալ մաքուր ընտրությունների, իրենք իրենց հետ կմրցեն, որ ինչքան հնարավոր է մաքուր ընտրություն գնա։
-Միեւնույն է, փող տվողը կտա։
-Չէ, որ ՀՀԿ-ականների միջեւ, եթե լինի այդ մրցակցությունը, շատ ավելի կնվազի, մրցակցությունը ներքին խոհանոցում շատ ավելի ուժեղ կլինի։ Նախագահը եւ կուսակցությունը դեմ է այդ ամենին, կողմ են մաքուր ընտրություններին, բայց միշտ էլ արջի ծառայություններ մատուցողներ լինում են։ Համենայն դեպս, եթե ՀՀԿ-ականները իրար դեմ մրցակցեն, դա ինքնամաքրման պրոցես է։
-Հատկապես, որ շարունակ տեղեկություններ են տարածվում, որ ՀՀԿ-ում միասնականություն չկա, կա Սամվել ու Կարեն Կարապետյանների թիմ, Հովիկ Աբրահամյանն է ըստ մամուլի ցանկանում հեռանալ ՀՀԿ-ից, այս մրցակցությունը վտանգավոր չէ իշխանության համար։
-Դրանք ընդամենը խոսակցություններ են։Պայքարն ուրիշ բան է, մրցակցությունը՝ ուրիշ բան։Մենք ուրիշ կուսակցությունների հետ պայքարելու ենք, իսկ մեր ներսում լինելու է մրցակցություն, որը նպաստելու է, որ ընտրություններն ավելի մաքուր լինեն։
-Մամուլը գրում է, որ Հովիկ Աբրահամյանը Մոսկվա է մեկնել, իր դիրքերն է ճշգրտում, կարող է դուրս գալ ՀՀԿ-ից եւ այլն։
-Ճանաչելով իրեն, ես չեմ կարծում։
-Իշխանության ներսում իշխանափոխություն չեք կանխատեսո՞ւմ։
-Իհարկե, ոչ, կրկնում եմ լինելու է մրցակցություն դիրքերի ամրապնդման համար, որը շատ բնական է։
Անի Սահակյան
   

դիտվել է 45 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am