Սեյրան Օհանյանն ասել է, թե ինքը ինչ է պահանջել Սերժ Սարգսյանից
Նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի քաղաքական գործընթացներին մասնակցելու հայտ ներկայացնելուց հետո նրան ուղղված քննադատություններում հիշատակվում է զինված ուժերում նրա նախարարական անարդյունավետ գործութնությունը:Հատկապես առաջին պլանում դրվում են ապրիլյան պատերազմի օրերին բանակում ստեղծված իրավիճակն ու բացահայտված նյութատեխնիկական և սպառազինության թերությունները: Մեր տեղեկություններով նույն խնդիրները նախկին նախարարի առջև դրվել է նաև նրա հետ դաշինք կազմած ուժերի կողմից՝ քաղաքական բանակցությունների փուլում: Սեյրան Օհանյանը ներկայացրել է մի քանի լուրջ հիմնավորումներ: Մասնավորապես նա ասել է, որ դեռևս մինչև ապրիլի 2-ը ինքը մի քանի անգամ պահանջել և խնդրել է Սերժ Սարգսյանին՝ պաշտոնից ազատել Գլխավոր շտաբի այն ժամանակվա պետ Յուրի Խաչատուրովին: Օհանյանի առաջարկը, սակայն նախագահի կողմից մերժվել է:
