Հավանական է, որ ցուցակը կգլխավորի Սեյրան Օհանյանը․ Վարդան Օսկանյան. «Ազատություն»

Ամենայն հավանականությամբ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կղեկավարի նորաստեղծ դաշինքի նախընտրական ցուցակը՝ մնալով անկուսակցական: Այս մասին այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում տեղեկացրել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ում ղեկավարած «Համախմբում» կուսակցությունը դաշինք է կազմել Վիկտոր Դալլաքյանի «Երրորդ Հանրապետության» և Արամ Սարգսյանի Դեմոկրատական կուսակցության հետ: Վարդան Օսկանյան․ - Անպայման Սեյրան Օհանյանը ներգրավվածություն կունենա: Նա այս պահին կուսակցական չէ: Ես կարծում եմ՝ այդպես էլ կմնա, որովհետև մենք դաշինքը ընդլայնելու խնդիր ունենք: Դա նաև մեզ հնարավորություն կտա տարբեր տեսակի ձևաչափեր անել հետագայում, երբ որ այլ դաշինքներ կամ այլ քաղաքական ուժեր մեզ միանան: «Ազատություն»․ - Այսինքն, ինչպիսին էլ վերջնականում լինի ձեր դաշինքը, Սեյրան Օհանյանը լինելո՞ւ է այդ դաշինքում: Վարդան Օսկանյան․ - Այո, ես կարող եմ դա արդեն հաստատել, որ նա անպայման ներգրավված է լինելու: «Ազատություն»․ - Դուք հանդիպել եք Սեյրան Օհանյանի հետ, և, բնականաբար, փորձել եք հասկանալ՝ ինչու նա որոշեց ընդդիմադիր դաշտում հայտնվել: Ի վերջո նա տևական ժամանակ եղել է Սերժ Սարգսյանի թիմի անդամ, իշխող Հանրապետականի հենարան, և միանգամից հայտնվելով ընդդիմադիր դաշտում և հայտարարելով, որ վերջապես պետք է վստահության վրա ձևավորված իշխանություն գա, մի տեսակ անհամոզիչ է թվում: Դուք Ձեզ համար հասկացե՞լ եք, ինչո՞ւ Սեյրան Օհանյանը այսպես կտրուկ որոշեց իշխանական դաշտից տեղափոխվել արմատական ընդդիմադիր դաշտ:

դիտվել է 46 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am