Ադրբեջանը կաշառել է ԵԽԽՎ պատգամավորներին. ԹԻ-ն պատասխան է պահանջում

Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային հակակոռուպցիոն շարժման Քարտուղարության հայտարարությունը Թրանսփարենսի Ինթերնեշնլը և եվրոպական վեց երկրներում նրա պաշտոնական ներկայացուցիչներն այսօր կոչ են արել Եվրոպայի Խորհրդի երեք բարձրագույն պաշտոնակատարներին` հետաքննելու այդ կազմակերպության ներսում առկա կոռուպցիայի վերաբերյալ լուրջ մեղադրանքները և հայտնում են իրենց խորին մտահոգությունը Եվրոպայի մարդու իրավունքները պաշտպանող ամենակարևոր կառույցում արդյունավետ հակակոռուպցիոն ներքին մեխանիզմների ակնհայտ բացակայության կապակցությամբ: Թրանսփարենսի Ինթերնեշնլը, որը հանդիսանում է աշխարհի ամենամեծ հակակոռուպցիոն ոչ կառավարական կազմակերպությունը, պահանջում է Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար պարոն Թորնբյորն Յագլանդից սկզբունքային պատասխան Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) առկա կոռուպցիայի վերաբերյալ մեղադրանքներին, որոնք վերջերս հնչեցվել են Եվրոպական կայունության նախաձեռնության (ԵԿԽ) կողմից: Ելնելով իր կողմից իրականացված հետաքննության արդյունքներից` ԵԿԽ-ն պնդում է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանն ապօրինի կերպով ազդել է Եվրոպայի Խորհրդի գործունեության և մարդու իրավունքների վերաբերյալ քվեարկությունների արդյունքների վրա` ենթադրաբար փոխանցելով ահռելի գումարներ և այլ բարիքներ ԵԽԽՎ-ի առանցքային պատգամավորներին: «Վարքագծի կանոնների խախտումների ցանկացած հետաքննությունը և այդպիսի խախտումների հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ որոշումների ընդունումը  թողնված է բացառապես Վեհաժողովի նախագահի իրավասությանը և գտնվում է պատգամավորների լիակատար հսկողության տակ», – նշվում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի Քարտուղարության նամակում, որը ստորագրել են նաև կազմակերպության վեց երկրներում (Չեխիա, Ֆրանսիա, Իտալիա, Լատվիա, Իսպանիա և Մեծ Բրիտանիա) պաշտոնական ներկայացուցիչները: Թրանսփարենսի Ինթերնեշնլը կոչ է անում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդին, Նախարարների կոմիտեի նախագահ Իոաննիս Կասուլիդիսին և Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Պեդրո Ագրամունտ Ֆոնտ դե Մորային ձեռնարկել հետևյալ կոնկրետ քայլերը.

  • Հրապարակավ հանդես գալ խիստ հայտարարությամբ` հաստատելով որ կոռուպցիան տեղ չունի Եվրոպայի Խորհրդում:
  • Աջակցել ԵԽԽՎ-ում լավագույն միջազգային չափանիշներին համապատասխանող բարեվարքության հատուկ համակարգի ստեղծմանը, որը կապահովի իր անդամների կողմից էթիկայի բարձրագույն չափանիշներով առաջնորդվելը:
  • Այս տիպի հարցերով փորձագետի ղեկավարությամբ ձեռնարկել անկախ հետաքննություն 2013թ. հունվարին ԵԽԽՎ նստաշրջանում Ադրբեջանում քաղբանտարկյաների վերաբերյալ զեկույցի քվեարկության հանգամանքների և ադրբեջանական պատվիրակության անդամների վարքագծի վերաբերյալ:
«Առանձնապես կարևոր է մշակել վճռական դիրքորոշում քաղբանտարկյալների հարցում սկզբունքայնություն դրսևորելու վերաբերյալ», – նշված է այսօրվա նամակում: Տես Թրանսփարենսի Ինթերնեշնլի կայքը

դիտվել է 27 անգամ
Լրահոս
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել Վեհափառի և Բագրատ Սրբազանի հանդիպումը Մայր Տաճարի դիմաց Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. The Observer Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա Արտակարգ իրավիճակ՝ Քարերի սիմֆոնիայի մոտ Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 17 վագոն Այսօր ամառային արևադարձի օրն է Տավուշի մարզում տեղացած կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսական մշակաբույսերին,պտղատու այգիներին Վթարային ջրանջատում Լիբանանը 4 000-ից ավելի զոհ ունի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am