Իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ազդել Ծառուկյանի որոշման վրա

Ազգային համաձայնություն կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը ողջունում է ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադարձի որոշումը: Նա ասում է, որ իր կուսակցությունը հանդիպում կնախաձեռնի ու  պատրաստակամություն կհայտնի Ծառուկյանի կողմից հայտարարված լայն դաշինքում  տեղ զբաղեցնելու համար: -Պարոն Հարությունյան, քաղաքական դաշտում հստակություն է ուրվագծվում: Երեկ հայտնի դարձավ ևս մեկ դաշինքի մասին՝ միավորվել են «Համախմբում»-ը, «Երրորդ հանրապետություն»-ը և Դեմոկրատական կուսակցությունը: Նաև Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ վերադառնում է ակտիվ քաղաքականություն: Քանի որ դուք այս թևի քաղաքական ուժերին եք աջակցություն հայտնել նախկինում, ունե՞ք որոշում, թե ձեր կուսակցությունն ինչ ձևաչափով կմասնակցի ընտրություններին, որ դաշինքին կմիանա: -Նախ ասեմ, որ մենք կողմնակից ենք հնարավորինս մեծ դաշինքով հանդես գալուն, հակառակ դեպքում դա ձեռնտու է լինելու իշխանություններին: Ռեյտինգային քվեարկության պարագայում դա է միակ երաշխիքը, որ իշխանությունները չվերարտադրվեն:Իհարկե իդեալական տարբերակն այն էր, որ մեկ դաշիքնով գնար ընդդիմությունը: Ինչ վերաբերում է մեր կուսակցության դիրքորոշմանը, մենք քիչ քաղաքական ուժերից ենք, եթե չասենք միակը, որը հավատարիմ է մնացել համաժողովրդական շարժման սկզբունքներին եւ Գագիկ Ծառուկյանը, երբ փակեց քաղաքական էջը, մենք շարունակել ենք նույն ուղղությամբ, կարգախոսներով առաջ շարժվել:Եւ այսօր էլ գտնում ենք, որ Ծառուկյանն այն մարդն է, որը կարող է համախմբել շատ քաղաքական ուժերի, մանավանդ որ անցած երկու տարիները ցույց տվեցին, որ իրեն հաջողվել էր իրար կողք-կողքի նստացնել իրար հետ խորը տարաձայնություններ ունեցող ուժերի: Նրա հեռանալուց հետո համաժողովրդական շարժումը պառակտվեց եւ այդպիսով փաստվեց, որ շարժման իրական առաջնորդը ինքն էր: Վերադառնալով ու բացելով ծալած էջը  նա կարծես թե նույն կարգախոսն է ընտրել, որ չի լինելու արյունահեղություն,  նա հենց այս պատճառաբանությամբ  հեռացավ: Երբ որ վերլուծում ենք, տեսնում ենք, որ նրա վերադարձը ոչ միայն սպասված է ժողովրդի, այլ նաև քաղաքական ուժերի կողմից: -Իսկ առանց առճակատումների հնարավո՞ր է իշխանություն վերցնել, թե այդպիսի խնդիր իրականում դրված չէ: -Մենք այսօր տեսնում ենք, որ շնորհիվ վարկանիշային քվեարկության հակասություններ են առաջացել իշխանության ներսում եւ ամեն ընտրատարածքում 2-3 շոգեքարշ-ներկայացուցիչները պայքարելու են իրար դեմ: Համոզված եմ, որ լինի 2-3 մեծ դաշինք, ապա ժողովուրդը կկատարի իր ընտրությունը եւ ռեյտինգային թեկնածուների գործը կբարդանա: Միայն այդ դեպքում է հնարավոր ընտրություն ու հաջողություն: Քանի որ իշխանությունը ձախողել է բոլոր ոլորտներում, բնական է, որ չի կարող մեծամասնություն ստանալ: Համենայն դեպս, եթե ոչիշխանական միավորները միմյանց հետ համագործակցեն, պառլամենտում վատագույն դեպքում կլինի խոշոր ընդդիմադիր բեւեռ, որը իշխանություններին կստիպի գնալ լուրջ զիջումների, էլ չեմ ասում իշխանափոխության ռեալ հնարավորություն առաջ կգա: -Արդեն մի քանի ամիս է, որ Հայաստանի քաղաքական կյանքում դերակատարում ունեն Սամվել եւ Կարեն Կարապետյանները, որոնք ըստ մամուլի տեղեկությունների փորձել են ամեն գնով խոչընդոտել Ծառուկյանի վերադարձը: Բայց մենք հիշում ենք նաեւ, որ նույն Սամվել Կարապետյանի միջնորդությամբ Ծառուկյանը հեռացավ: Հիմա ինչպես հավատալ, որ սա ինքնուրույն եւ չհամաձայնեցված քայլ է: -Ծառուկյանը քաղաքական էջը փակելով ոչ մի զիջման չի գնացել, սահմանադրական էջը փակելով  ինքը սահմանադրական հանրաքվեի ժամանակ շոուներին չի մասնակցել եւ այլն, ի տարբերություն շատ շատերի, որոնք դրանից հետո գնացին իշխանության հետ մեղմ ասած երկխոսության: Ինչ վերաբերում է , որ ինքը իշխանությունների թույլտվությամբ է վերադառնում, դա հաստատ այդպես չի, որովհետեւ Ծառուկյանի վարկանիշն ամենաբարձրն է, իսկ իշխանությունն այնքան թույլ է, որ այդ ներուժը չունի, որ ազդի Ծառուկյանի որոշման վրա: Անի Սահակյան  

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am