Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը առաջարկել է Հունաստանի ափ հասած սիրիացի փախստականներին ուղարկել Թուրքիա:
Այդ արմատական միջոցը Ֆայմանը միակ գործուն միջոցն է համարել փախստականներին անօրինական փոխադրող բիզնեսը ոչնչացնելու և սահմանների պաշտպանության համար:
«Ես Դավութօղլուին ներկայացրել եմ A ծրագրի վերաբերյալ իմ տեսլականը: Frontex-ը` եվրոպական սահմանային գործակալությունը պետք է ձերբակալի մարդկանց, ովքեր ուղևորվում են Հունաստան: Այդ պարագայում Frontex-ը կդառնա սահմանն իրականում պաշտպանող ծրագիր», ասել է Ֆայմանը, փոխանցում է ТАСС գործակալությունը:
Եթե ծրագիր A-ն չաշխատի, ապա Ավստրիայում աշխատում են նաև B ծրագրի վրա, որը ենթադրում է ազգային սահմանների պաշտպանություն և դրանք փաստացի կփակվեն փախստականների առջև:
Ավստրիացի պաշտոնյան նաև հիշեցրել է, որ Թուրքիան Եվրամիությունից կստանա 3 մլրդ եվրո փախստականների հոսքի դեմ պայքարի համար:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը