Է´լ պաշտոնանկություն, է՛լ բռնաբարության փորձ. Կապանի ԲԿ տնօրենը գուցե դատի տա մարզպետին.armtimes.com

Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Կապանի բժշկական կենտրոնի տնօրենը: Լուրն անմիջապես էլ մեծ հնչեղություն ստացավ: Արդեն նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը հայտարարեց, որ իր պաշտոնանկությունը Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանի սուբյեկտիվ որոշման հետեւանքն է ու որ իրեն ոչ ոք այդպես էլ չի պարզաբանել, թե ինչու է միակողմանիորեն լուծվել աշխատանքային պայմանագիրը: «Մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ ոմն Նունե Գեւորգյան ինձ ասել էր, որ մարզպետը պահանջում է աշխատանքից ազատման դիմում գրեմ: Ես պատասխանել էի` դա ձեր լիազորությունների մեջ չի մտնում: Եթե մարզպետը ինձ կանչի, մենք քննարկենք այդ խնդիրը, ու եթե լինեն հիմնավորված պատճառաբանություններ, ես դիմումը կներկայացնեմ: Ի պատասխան` տիկին Գեւորգյանը տեղեկացրել էր, որ մարզպետը չի ուզում ինձ հետ հանդիպել: Դրանից հետո մի ամբողջ օր որեւէ լուր չի եղել, եւ ընդամենը երեկ երեկոյան (հունվարի 17-ին-խմբ.), ինձ հրավիրել են մարզպետարան եւ ծանոթացրել մարզպետի կարգադրությանը, որ ես հունվարի 17-ից աշխատանքային պայմանագրի 3-րդ հոդվածի 6-րդ «դ» ենթակետով ազատվել եմ աշխատանքից»,- մանրամասնեց Սմբատ Օրբելյանը: Աշխատանքային պայմանագրի մեջբերված հոդվածն, ըստ նրա, վերաբերում է այդ պայմանագիրը միակողմանիորեն լուծելու հնարավորությանը, ինչից էլ մարզպետը, փաստորեն, օգտվել է: Կապանի բժշկական կենտրոնի արդեն նախկին տնօրենը դիմել է իրավաբաններին, ու եթե նրանք գտնեն, որ տեղի է ունեցել իրավունքի ոտնահարում, ապա չի բացառվում, որ գործը հասնի դատարան: «Ես ուզում եմ ապրել իրավական պետության մեջ: Եվ եթե դա իսկապես իրավունքի ոտնահարում է, ինչ խնդիր կա, խնդիրը պիտի բարձրաձայնել ու փորձել լուծել նաեւ այս ճանապարհով: Մենք դրանով մեր երկիրն ավելի իրավական կդարձնենք»,- նկատեց Սմբատ Օրբելյանը: Հարցին, թե իր պաշտոնանկությունը կարո՞ղ է կապված լինել Կապանի բժշկական կենտրոնում նախորդ տարեվերջին գրանցված ողբերգական դեպքի հետ, երբ մահացան ծննդկանն ու նրա երեխան, Օրբելյանը պատասխանեց, որ դա կարող է առիթ ու պատրվակ լինել, բայց ոչ պատճառ. «Դա պատճառ լինել չի կարող, որովհետեւ այնպես չէ, որ միայն Կապանի բժշկական կենտրոնում են այդպիսի դեպքեր գրանցվել, ես արդեն 35 տարվա բժիշկ եմ, չեմ հիշում այդպիսի բան, որ հարուցված քրեական գործը դեռեւս նախաքննության փուլում, հանձնաժողովն էլ որոշում չկայացրած, այդ առումով որեւէ բժշկի դեռ որեւէ խոսք չասած, բժշկական կենտրոնի տնօրենն ազատվի աշխատանքից: Այսօր Երեւանում էլ, մարզերում էլ բազմաթիվ այդպիսի դեպքեր կան, ցավոք սրտի կյանքը եւ մահն իրար հետ ձեռք ձեռքի են»: Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի որոշումը դժգոհություն է առաջացրել Կապանի բուժկենտրոնի աշխատակիցների շրջանում, եւ նրանք գնացել են մարզպետարան` Հակոբյանի հետ հանդիպելու: Երեկ նաեւ ստորագրահավաք են իրականացրել ու բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին: «Այսօր իմ կոլեկտիվը փորձեց ընդվզել, որովհետեւ մարդկանց հետ աշխատել ենք երկար տարիներ` ձեռք ձեռքի տված, գիշեր-ցերեկ, բայց մարզպետը բժիշկների հետ խոսում է շանտաժի լեզվով: Երբ որ փաստարկներն ավարտվում են, նա ասում է` ես ձեզ բոլորիդ կազատեմ աշխատանքից, Երեւանից բժիշկներ կբերեմ ու կաշխատեն: Դա հարցի լուծո՞ւմ է: 37 թվին էլ մարդկանց չէին ազատում, գնդակահարում էին»,- երեկ մեր զրույցում զուգահեռ անցկացրեց Օրբելյանը: Մարզպետն, ըստ նրա, կոլեկտիվին է ներկայացրել Կապանի բժշկական կենտրոնի նոր տնօրենին` պաշտոնակատարի կարգավիճակով: Վերջինս, Օրբելյանի փոխանցմամբ, Կապանի բժշկական քոլեջի արդեն նախկին տնօրեն ու Հայաստանի հանրապետական կուսակցության Կապանի տարածքային կառույցի ղեկավար Ռոմիկ Սարգսյանն է: Թերեւս չպետք է կասկածել, որ հենց նա էլ կհաղթի թափուր պաշտոնի առաջիկա մրցույթում: Ի դեպ, Սմբատ Օրբելյանը նույնպես հանրապետական է, ասում է` ուղնուծուծով: Նկատենք, որ Սյունիքի մարզում բժշկական կենտրոնների տնօրենների պաշտոնանկության շարք է սկսվել: Կարծես թե, այժմ էլ իր հերթին է սպասում Գորիսի բժշկական կենտրոնի ղեկավարը: Ավելի վաղ անդրադարձել ենք, որ աշխատանքից ազատվել են Քաջարանի եւ Սիսիանի բժշկական կենտրոնների տնօրենները: Առաջինի դեպքում նշվում էր, որ դա եղել է սեփական դիմումի համաձայն, մյուս դեպքում վկայակոչվում էր կենսաթոշակի տարիքը: Սմբատ Օրբելյանը հրաժարվեց դիմում գրել եւ խնդիրը դուրս եկավ քաղաքի ու մարզի սահմաններից: Կատարվածին պաշտոնական հաղորդագրությամբ երեկ անդրադարձել է Սյունիքի մարզպետարանը` մասնավորապես նշելով, որ Կապանի բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպման ընթացքում մարզպետ Վահե Հակոբյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից բժշկական կենտրոնում հայտնաբերված խախտումները, անդրադարձել է վերջին շրջանում Կապանի բժշկական կենտրոնում պարբերաբար տեղի ունեցող մահացության դեպքերին: Նշվում է նաեւ, որ Սմբատ Օրբելյանի հետ կնքված պայմանագիրը լուծարվել է՝ հիմք ընդունելով տնօրենի կողմից իր պարտականությունները ոչ պատշաճ կատարելու փաստը, որն արձանագրվել է ՀՀ Սյունիքի մարզպետի 2017 թվականի հունվարի 13-ի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի եզրակացության մեջ: Հ.Գ. Երեկ ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ Կապանի բժշկական կենտրոնում նախորդ օրը բռնաբարության փորձ է տեղի ունեցել. անեսթեզիոլոգը ոչ սթափ վիճակում փորձել է բռնաբարել հիվանդանոց դիմած 18 տարեկան աղջկա՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ: ՀՀ քննչական կոմիտեից  պատասխանել են, որ քրական գործ չի հարուցվել, առայժմ նյութերն են ուսումնասիրվում: ԲԿ-ի նախկին տնօրեն Օրբելյանն էլ, անդրադառնալով միջադեպին, ասել է. «Ես չեմ հավատում էդ բանին, էդ ինչ-որ գրում են՝ չեմ հավատում: Ես միանշանակ վստահ եմ, որ դա էլ հիվանդանոցի շուրջ ստեղծված այս աժիոտաժային իրավիճակին ենթակա դրսեւորում է»: Կայքի հետ զրույցում նա պատմել է, որ իրեն փոխանցված տեղեկությունների համաձայն, աղջիկն ինքնասպանության նպատակով դեղ է ընդունել եւ նրան հիվանդանոց են տեղափոխել հիստերիայի նոպայով: Նա ցանկացել է վերջ տալ կյանքին, քանի որ բռնաբարվել է: Ու հիմա ստացվում է, որ նրան փորձել է բռնաբարել նաեւ բժիշկը: «Սա հավատալո՞ւ բան է»,- տարակուսել է աշխատանքից ազատված տնօրենը:

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Առաջիկա օրերին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է լինելու Անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում կտեղա կարկուտ. ի՞նչ եղանակ է սպասվում Եթե Թուրքիան ընդունվեր որպես ԵՄ լիիրավ անդամ, ապա ԲՐԻԿՍ-ի փնտրտուքների մեջ չէր ընկնի. Ֆիդան #ՈՒՂԻՂ․ Թափված արյան պատասխանատուն Նիկոլն է․ պահեստազորի գնդապետ (video) Ադրբեջանը մեկ տարի առաջ իրականացրել է ցեղասպանություն և Նիկոլը օժանդակել է դրա իրականացմանը․ Հովհաննես Խուդոյան «Վայոց Ձոր» բժշկական կենտրոնում 32-ամյա ծննդկանի երեխան մահացած է ծնվել Հայի ձեռքով մեր ազգին տարան գենոցիդի․․․Համահայկական ճակատ կուսակցության անդամները՝ Եռաբլուրում (video) Ռուսական կողմը առաջխաղացում է գրանցել Դոնեցկի ուղղությամբ և հայտարարել հետագա քայլերի մասին Ամեն ինչ կազմակերպված էր այն ժամանակվանից, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Շուշիի քաղաքապետ ԱՄՆ-ը մտադիր է պատժել Իրանին՝ իր ընտրություններին միջամտելու փորձի համար․ Պետքարտուղարություն Հայի հազարամյա գոյության արցախյան վկայությունները սպասում են մեզ և խնամքով պահպանում են մեր պատմությունը․ Դավիթ Անանյան ԱՄՆ-ը չի աջակցում Իսրայելի գործողություններին Լիբանանում և Գազայում. Պենտագոն «Արցախն ուրացողը կուրանա մնացածը, թե՛ սա չհասկացանք, ոչ պետություն կունենանք, ոչ Հայաստան»․ Վարուժան Գեղամյան Այսօրվա իրավիճակը կոչ է անում նոր սերնդին լինել ավելի գիտակից, ավելի պատրաստված և ավելի համախմբված․ Հենրիխ Դանիելյան Վիճաբանություն ավիաընկերության երկու աշխատակցի և ուղևորի միջև. երեքն էլ ձերբակալվել են Քամալա Հարիսի վարկանիշը շարունակում է աճել Այդպես էլ ՊՆ-ն չհրապարակեց իր նահատակ զինծառայողների անունները. Գեղամ Մանուկյան Որքան ժամանակ էլ Շուշիում թուրքերն ապրեն՝ այն չի դադարելու հայկական լինելուց․ Արտակ Զաքարյան ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի անհայտ ծագման նվիրատվությունները ԿԿՀ-ն չի արձանագրել «Որդիների կանչ» ՀԿ-ն անկախության օրը դիմավորելու է Եռաբլուրում Այս խոստումն էլ չկատարեց 20 անհետ կորած կա. ՔԿ-ն լռում է Եկեղեցական արարողություններին մասնակցելու համար անգամ ՔՊ-ականներին Փաշինյանի թույլտվությունն է պետք Թիկնապահներից էլ է վախենում․ ՀԷՑ-ն ուզում են խլել. գործի են անցել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 20-ին, ժամը 16:15-ին Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Սեպտեմբերի 20-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am