«Այո,«Ծառուկյան դաշինքի» շտաբի պետը Իշխան Զաքարյանն է».Իվետա Տոնոյան
Արդեն տեղեկացրել էինք,որ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ տեղեկացնելով ԲՀԿ վերադառնալու եւ պաշտոնից ազատվելու իր որոշման մասին: Դրանից առաջ էլ նա հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, քննարկել անելիքների մասին ու որոշվել է, որ Զաքարյանը կղեկավարի ԲՀԿ նախընտրական շտաբը: Տեղեկացրել էինք,որ այսօրվանից Իշխան Զաքարյանը կմեկնի արձակուրդ եւ հավանաբար էլ չի վերադառնա: Եվ իրականում այսօրվանից նա վերահսկիչ պալատում աշխատանքի չի ներկայացել ,փոխարենը վաղ առավոտից եղել է «կանյաչնիում» և սկսել նախընտրական շտաբում իր աշխատանքները: «Այո ,վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ստանձնել է Ծառուկյանի կողմից գլխավորվող դաշինքի շտաբի պետի աշխատանքները:Նա ՎՊ նախագահի պարտականություններից ազատված է, քանի որ արձակուրդ է վերցրել»,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Նա տեղեկացրեց նաեւ, որ Զաքարյանն այսօր արդեն մասնակցել է շտաբի աշխատանքներին: Շտաբի այսօրվա նիստի ընթացքում, ըստ դաշինքի առաջնորդի մամլո խոսնակի՝ քննարկվել են ապրիլի 2-ի ընտրություններին վերաբերող ընթացիկ հարցեր, իրականացվել են հանդիպումներ: Վաղը Իշխան Զաքարյանը կհանդիպի ԲՀԿ Երևանի և մարզային տարածքային կառույցների պատասխանատուների հետ:
