Իշխան Զաքարյանը վաղ առավոտից «կանյաչնիում» էր
Երեկ տեղեկացրել էինք,որ մեր տեղեկություններով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հանդիպել է նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ տեղեկացնելով ԲՀԿ վերադառնալու եւ պաշտոնից ազատվելու իր որոշման մասին: Դրանից առաջ էլ նա հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, քննարկել անելիքների մասին ու որոշվել է, որ Զաքարյանը կղեկավարի ԲՀԿ նախընտրական շտաբը: Տեղեկացրել էինք,որ այսօրվանից Իշխան Զաքարյանը կմեկնի արձակուրդ եւ հավանաբար էլ չի վերադառնա: Եվ իրականում այսօրվանից նա վերահսկիչ պալատում աշխատանքի չի ներկայացել ,փոխարենը վաղ առավոտից եղել է «կանյաչնիում» և սկսել նախընտրական շտաբում իր աշխատանքները: Հիշեցնենք,որ Իշխան Զաքարյանը 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ներկայացված է եղել ԲՀԿ համամասնական ցուցակում՝ ընտրվելով ԱԺ չորրորդ գումարման պատգամավոր։
