Ամբողջ Թուրքիայից մոտ երկու հազար ակտիվիստ կին է հավաքվել «քրդական մայրաքաղաք» Դիարբեքիրի կենտրոնում` բանակի եւ քուրդ ապստամբների բախման դեմ երթի, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»:
Ինչպես պատմել են ակտիվիստ կանայք, իրենք անցյալ գիշեր ավտոբուսներով եկել են Ստամբուլից, Անկարայից եւ թուրքական այլ քաղաքներից: Այժմ նրանք վանկարկում են «Խաղաղություն: Բանակցություններ» եւ «Կեցցե Սուրի դիմադրությունը», Դիարբեքիրի կենտրոնով երթ են կազմակերպել:
Մինչդեռ հանրահավաքից բառացիորեն երկու կիլոմետր հեռավորության վրա այդ ընթացքում թուրքական բանակի եւ քուրդ ակտիվիստների միջեւ բախում է տեղի ունենում: Համազարկերի ձայները լավ լսելի են երթի մասնակիցներին:
Դիարբեքիր քաղաքի կենտրոնում է տեղակայված պատմական Սուր շրջանը, որն այժմ շրջափակված է թուրքական բանակի եւ ոստիկանության կողմից: Այնտեղ մի քանի ճարտարապետական հուշարձան կա, մասնավորապես` այն շրջապատված է ամրոցի մի քանի կիլոմետրանոց պատով, որի որոշ հատվածներ թվագրվում են մթա 4-րդ դարով: Ամրոցի ներսում հին եկեղեցիներ եւ մզկիթներ կան, որոնք մոտ 1500 տարեկան են:
Սակայն վերջին ամիսներին Սուր շրջանը վերածվել է քրդական ՔԲԿ-ի գրոհայինների եւ թուրքական բանակի եւ ոստիկանության բախման վայրի:
Դիարբեքիրի քաղաքապետ Ֆիրաթ Անլին «ՌԻԱ Նովոստիին» տեղեկացրել է, որ Սուրի 70 հազար բնակչից 50 հազարը լքել են իրենց տները:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը