Հովիկ Աբրահամյանը հանդիպելու է Մեդվեդևի հետ
Ինչպես արդեն hayeli.am-ը տեղեկացրել էր՝ Հովիկ Աբրահամյանը անսպասելի մեկնել է Մոսկվա: Տեղեկություններ կան, որ նախկին վարչապետի մոսկովյան այցը քաղաքական դիրքի, տեղի ու դերի ճշգրտման նպատակ է հետապնդում. նա այս նպատակով հանդիպումներ կունենա մի շարք պաշտոնյաների հետ: Այցի շրջանակներում նախատեսվում է նաև հանդիպում ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
