Դինքի հիշատակին նվիրված արարողություն՝ Ստամբուլում

Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից տասը տարի անց մեծ թվով անձինք Ստամբուլում կրկին հավաքվել են «Ակոս» պարբերականի խմբագրատան առջև` հարգանքի տուրք մատուցելու մտավորականի հիշատակին: Հավաքվածների շարքում են տարբեր մտավորականներ, պատգամավորներ, այդ թվում և հայ պատգամավոր Գարո Փայլանը: Այս մասին հայտնում է «Ակոս» պարբերականը: Հավաքվածները վանկարկել են «Մարդասպան պետությունը պատասխան է տալու», «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք», «Այս դատը չի վերջացել, քանի մենք դա չենք ուզում», «Ի հեճուկս ֆաշիզմի` մեր եղբայրն ես, Հրանտ»: Հավաքվածների առջև ելույթ է ունեցել Հրանտի կինը` Ռաքել Դինքը, ով իր խոսքը սկսել է հետևյալ տողերով. «10 տարի: Հեշտ է ասել: Ամբողջ 10 տարի: Առանց քեզ բացարձակ հեշտ չէ»: «10 տարվա ընթացքում ինչեր ասես որ չեղան: Ախ, սիրելիս… գործողություններ, ահաբեկչություն, ինչեր-ինչեր… Երկիրը վերածվեց արյան լճի: Ոմանք ցանկացան ցնցուղ ընդունել մարդկային արյունով: Երկիրը մղձավանջ պատեց: Մարդիկ դարձան վախկոտ, անհատականությունները ոտքի տակ առնվեցին, պատիվները կոտրվեց, նվաստացվեց: Ասես մայրերը երեխաներին ծնել էին հողին հանձնելու համար: Խրախուսում են ծնունդը, սակայն ոչ ոք ոչինչ չի մտածում ծնվածների ապրելու իրավունքը պաշտպանելու համար»,- նշել է Ռաքել Դինքը: Նա ընդգծել է, որ Հրանտի սպանությունից 10 տարի անց ստիպված է նույն հարցադրումն անել` հասկանալու, թե երբ են պատժվելու սպանության իրական պատասխանատուները: Դինքի այրին նշել է, որ պոլսահայ մտավորականի սպանության գործի բացահայտումը կարևոր է երկրի ժողովրդավարացման տեսանկյունից:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Եվրաչինովնիկները զբաղված են Փաշինյան Նիկոլի համար նախընտրական քարոզ անելով Պրահա-2. Փաշինյանի զելենսկիացումը և Հայաստանի արցախացումը Գեբելսի վկաները Ի՞նչ վտանգներ են պարունակում Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության ծրագրերը Հայաստանի համար Շենավանի ՔՊ-ական համայնքապետը դաժան ծեծի է ենթարկել քաղաքացուն Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ կձերբակալվի․ ՔԿ Դոնալդ Թրամփը վստահ չէ, որ Իրանը կհամաձայնի ԱՄՆ-ին բավարարող գործարքի գնալ Հենց սրանով է պայմանավորված եվրոպական որևէ երկրի մուտքի արտոնագիր ստանալու անհագ մարմաջը Մակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին ԱՄՆ-ն և Իրանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի դրույթների մեծ մասի շուրջ ԱՄՆ-ից արտաքսված անձանց տեղափոխող հերթական օդանավը վայրէջք է կատարել Հայաստանում «Բուսաբանության ինստիտուտի» մոտ հայտնաբերվել է ազգությամբ ռուս կնոջ մարմին Մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Ուկրաինան մերժում է Ռուսաստանի առաջարկած հրադադարը 19-ամյա տղայի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան Երևանում վարպետը մուտք է գործել հյուրանոցի մաքրուհու բնակարան և այնտեղից գողացել ոսկյա զարդեր Զինադադարի ժամկետը․ ինչպես խաղաղության գագաթնաժողով ներխուժեց պատերազմը. «Փաստ» Ադրբեջանի տարածքով ալյումին կուղարկվի Հայաստան «Սա միջամտություն չէ»․ Մակրոնի վտանգավոր ցինիզմը Երևանում․ Սուրեն Սուրենյանց Վթարի մասնակից դարձած 19-ամյա տղան հայտնաբերվել է և ձերբակալվել Երվանդ Զախարյանի և այլ նախկին պաշտոնյաների նկատմամբ հանրային նոր հետապնդում է հարուցվել. «Հետք» Ընտրացուցակում ավելացվելու դիմումների ընդունման լիազոր մարմինը ՆԳՆ ծառայությունն է․ ԿԸՀ Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է Ուկրաինայի կողմից հայտարարված հրադադարի բազմաթիվ խախտումների համար Դավիթ Իշխանյանը Բաքվի բանտից դիմել է ՀՀ ՄԻՊ-ին (video) Միքայել սրբազանի գործով դատախազը նեղվում է․ «Քմծիծաղ են տալիս, ինձ տհաճ է» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am