ՌԴ-ից Հայաստան՝ առանց արտասահմանյան անձնագրի
Կառավարության նիստում հավանության է արժանացել Ռուսաստանից Հայաստան առանց արտասահմանյան անձնագրի մեկնելու որոշման միջպետական նախագիծը: Օրենքի ուժ ստանալու համար ՀՀ եւ ՌԴ ԱԳՆ–ները պետք է նախագծի հավանության մասին ծանուցագրեր փոխանակեն։ Կառավարության նիստից հետո ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն ասաց, որ բացառված չէ, որ այդ ընթացակարգն ավարտվի արդեն ամռանը։
