Ի պատասխան Լավրովի հայտարարությանը հաջորդած ադրբեջանական հիստերիայի. Բաքուն ինքն է քանիցս ճանաչել Արցախի անկախությունը (տեսանյութ)

Պաշտոնական Բաքուն հակադարձել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարություններին: «Համաշխարհային ողջ հանրությունը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ի պատասխան ռուսաստանցի պաշտոնակցի հայտարարության, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը «բացառապես Ադրբեջանի ներքին գործը չէ»: Ասուլիսի ընթացքում ադրբեջանցի լրագրողներից մեկի հարցին պատասխանելով Լավրովը հարուցել է Ադրբեջանի ոչ միայն պաշտոնական, այլ նաև փորձագիտական շրջանակների զայրույթը: Վրդովված է նաև մամուլը․ «Ռուսական դիվանագիտություն՝ հայկական շեշտադրումներով», «Պարոն սկանդալը», – այս ու այլ վերնագրերի ներքո ադրբեջանցի վերլուծաբանները Կրեմլին հիշեցնում են Ղրիմի բռնակցումից մինչև Հալեպի ռմբակոծում: «Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոնը հիշեցնում է, որ 1994 թվականի մայիսի 17-ին Հայաստանն, Արցախն ու Ադրբեջանը բանակցում էին հրադադարի մասին։ Ադրբեջանի պաշտպանության նախարարը՝ հղում անելով նույն թվի փետրվարին Հայաստանի և Արցախի ներկայացուցիչների կողմից առարկությունների չարժանացած՝ «Լեռնային Ղարաբաղի զինված խմբավորումներ» եզրույթին, պահանջում են վերացնել «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար» ձևակերպումը։ Սրան հետևում է Սամվել Բաբայանի կոշտ արձագանքը։ Ներկայացնում ենք պատմական կադրեր: «Արցախն այսօր» տեղեկատվական կենտրոն 19 հունվարի 2017թ.

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am