Կապանի Բ/Կ-ի գլխավոր տնօրենը պարզաբանում է՝ որոնք են եղել 20 օրվա ընթացքում 5 մահվան դեպքերի պատճառները.Առավոտ

Հունվարի 17-ին մարզպետի հրամանով աշխատանքից ազատված Կապան բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Սմբատ Օրբելյանը պարզաբանում է մարզպետ Վահե Հակոբյանի ասածները, թե «20 օրվա ընթացքում Կապանի ԲԿ-ում արձանագրվել է 5 մահ, 4-ը երեխաներ են: Մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով, որն ուսումնասիրել է բոլոր դեպքերը: Ի հայտ են եկել և’ կազմակերպչական, և’ բուժանձնակազմի հետ կապված խախտումներ»: «Չորս երեխաներից մեկը մեռելածին էր, մյուսը՝ քսան օրական էր, ցնցումների մեջ է եղել ու տանը որոշել էին տաք ջրում պահել, հետո տեղափոխել են հիվանդանոց: Մենք Երեւանից բրիգադ էինք կանչել, նրանք արձանագրել են, որ երեխայի մոտ ուղեղի մահ կա, եւ մենք երեխային հինգ օր պահել ենք արհեստական շնչառական ապարատի տակ: Հինգ օրից հետո ծնողները խնդրել են անջատել ապարատը: Հաջորդ դեպքը՝ տանը բռնկված հրդեհից մարմնի 90 տոկոսի այրվածքով ու պարալիչ ստացած երեխա էր, որը տեղափոխվել է հիվանդանոց: Ռեանիմացիոն բոլոր միջոցառումներն արել ենք, մեքենա էինք հրավիրել, որ երեխային տեղափոխեինք, մեքենան դեռ ճանապարհին՝ երեխան մեզ մոտ մահացավ, կյանքի հետ անհամատեղելի այրվածքներ էր ստացել: Իսկ վերջին դեպքը երեխային տեղափոխել էին Երեւան, բնածին արատով էր ու այդ երեխան հենց Երեւանում էլ մահացել էր»,-  ասաց Սմբատ Օրբելյանը: Նա վստահեցրեց, որ մահացության նշված բոլոր դեպքերում բժշկական անձնակազմի թերացումներ չկային. «Չգիտեմ իրենց հանձնաժողովն ինչ է որոշել, որեւէ մեկին որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել, որեւէ քննարկում չի եղել: Հանձնաժողովի վերլուծությունը նաեւ նրա համար է, որ մեզ տեղեկացնեն՝ ինչ են վերլուծել: Ենթադրենք տնօրենին հանեցիք, ի վերջո, չէ որ այդ բժիշկները շարունակելու են իրենց աշխատանքը, այդ մարդիկ պետք է չէ՞ իմանան՝ իրենց սխալները որոնք են: Վերլուծությունը հո չեն արել նրա համար, որ միայն տնօրեն հանեն, եթե բան ունեք ասելու, ասեք, քննարկենք, մենք էլ բան ունենք ասելու»: Հիշեցնենք, որ Սմբատ Օրբելյանն արդեն պարզաբանել էր իրենց հիվանդանոցում մահացած ծննդկան Մարինե Իվանյանի մահվան եւ բժշկի կողմից հիվանդի նկատմամբ սեռական ոտնձգության փորձի մասին:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am