Դավաճանական գործարք` ռուսների խայտառակ անտարբերությամբ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել, որպեսզի Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվի Ադրբեջան: Այս մասին նա երեկ ասել է մամլո ասուլիսում․ «Մենք դեմ ենք լրագրողների կողմից այս կամ այն տարածք այցելելը քրեականացնելուն: Մենք դեմ ենք, որպեսզի արտահանձնեն ՌԴ քաղաքացուն»: Հիշեցնենք, ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն ունի Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացիություն, ձերբակալվել է դեկտեմբերի 15-ին Մինսկում՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջով: Ադրբեջանը Լապշինին մեղադրում է Ադրբեջանի «պետական սահմանն անօրինական կերպով հատելու» (Լեռնային Ղարաբաղ այցելելու) մեջ և պահանջում Բելառուսից նրան արտահանձնել: Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ իրենք Բելառուսի հետ մեկ միութենական պետության մեջ են, ինչը ենթադրում է «միասնական վիզային և միգրացիոն տարածություն, ինչպես նաև ցանկալի և անցանկալի անձանց միասնական ցուցակներ, արտահանձնման ոլորտում միասնական քաղաքականություն»: Լավրովը նաև հայտնել է, որ ռուս դիվանագետները մշտական կապի մեջ են եղել Լապշինի հետ, բլոգերի հետ հանդիպել են նաև իսրայելցի դիվանագետները: «Մենք աշխատում ենք՝ իսրայելցիների հետ ամուր կապ պահելով»,- ասել է Լավրովը՝ վստահեցնելով, որ կձեռնարկվեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ իրավիճակը հարթելու համար: Պաշտոնական Բաքուն պատասխանել է Լավրովի հայտարարությանը: Անդրադառնալով Մինսկում Ադրբեջանի պահանջով ձերբակալված ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման վերաբերյալ Լավրովի մեկնաբանությանը՝ Մամեդյարովը նշել է, որ այդ հարցը քննարկվում է «բացառապես իրավական հարթության մեջ»: «Ռուսաստանի նկատմամբ նման գործողություններ կատարած և անօրինական կերպով նրա պետական սահմանը հատած անձի նկատմամբ ՌԴ իրավապահ մարմինները նույնպիսի քայլեր կձեռնարկեին»: Ղարաբաղ այցելած, Ղարաբաղի ժողովրդի ու Արցախի մասին դրական լույսի ներքո նյութեր գրող, Ալիևին քննադատող Ալեքսանդր Լապշինի նկատմամբ Բելառուսի արարքն, իհարկե, անսպասելի չէ: Լուկաշենկոն Ալիևից շքանշաններ էր ստացավ` այդ ձերբակալությունից օրեր առաջ: Բայց ի՞նչ մտածել Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մասին, որի քաղաքացին է Լապշինը: Ինչպե՞ս կվարվեր Ռուսաստանը, եթե մի երրորդ երկիր Ռուսաստանի քաղաքացուն, օրինակ` ԱՄՆ-ի պահանջով ձերբակալեր, ապա` պահանջներ արտահանձնել ԱՄՆ... Կարելի է պատկերացնել, թե ինչ կկատարվեր. Ռուսաստանի մամուլը օր ու գիշեր կլծվեր ԱՄՆ-ին ու այդ երրորդ երկրին անարգանքի սյունին գամելու գործընթացին` 24-ժամյա ռեժիմով թույլ թափելով: Բայց այլ է իրավիճակը, երբ Ռուսաստանի ռազմավարական գործընկեր Իլհամ Ալիևն է «գործի մեջ»: Ադրբեջանի դատախազությունն արդեն շաբաթներ առաջ է պաշտոնապես արտահանձնման պահանջ ներկայացրել: «Մինսկում, սակայն, ուզում են, որ Լապշինը կամավոր ստորագրի այդ փաստաթղթի տակ, ինչը նրան հետագայում կզրկի որոշումը բողոքարկելու իրավունքից», - իսրայելական «Հաարեց»-ին պատմել է բլոգերի կինը՝ Եկատերինա Կոպիլովան: «Ադրբեջանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաները իսրայելցի դիվանագետներին ասել են, թե պաշտոնական Բաքուն մտադիր չէ հրաժարվել արտահանձնման պահանջից, և հիմա Երուսաղեմում մտավախություն ունեն, որ բլոգերը կարող է Ադրբեջան տեղափոխվել արդեն առաջիկա օրերին», - գրում է իսրայելական պարբերականը: Առայժմ արդյունք չեն տալիս նաև միջազգային կազմակերպությունների ջանքերը: Օրեր առաջ, մասնավորապես, Նյու Յորքում գործող Լրագրողների պաշտպանության կոմիտեն կոչ է արել Բելառուսի իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել բլոգերին, ընդգծելով, որ «Լապշինը չպետք է կալանավորվի իր կարծիքն արտահայտելու կամ վիճահարույց տարածաշրջան այցելելու համար»: Հեղինակավոր կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանը Ղարաբաղ այցելելու համար 180 լրագրողի է ներառել իր «սև ցուցակում»: Ավելի վաղ իսրայելցի դիվանագետները նշել էին, որ Բաքուն փորձում է Լապշինի ազատազրկումը նախադեպ դարձնել՝ մյուսներին ճնշելու համար: Իսկ ո՞ւր մնաց մամուլի ազատությունը, լրագրողական գործունեության ազատությունը… Մոսկվան ոչինչ չունի՞ ասելու: Թե՞ իսկապես համարում են, որ Լապշինն ապօրինի «Ադրբեջանի տարածք» է ներխուժել... Կամ ի՞նչ է նշանակում` Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը դեմ է արտահայտվել, որպեսզի Մինսկում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինն արտահանձնվի Ադրբեջան: Իսկ ի՞նչ քայլեր են իրականացվում, կամ` իրականացվո՞ւմ են արդյոք... Լապշինի նկատմամբ իրականացվում է դավաճանական գործարք` Ռուսաստանի մասնակցությամբ, այլապես Մոսկվան վաղուց արդեն Բելառուսի իրավապահների հետ լուծած կլիներ Լապշինի հարցը և կհասներ նրան, որպեսզի նա վերադառնար Ռուսաստան: Բայց սա չի արվում` հերթական անգամ ապացուցելով ռուս-ադրբեջանական ամուր ու ջերմ հարաբերությունները: Մետաքսյա Շալունց

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am