Այն, որ ներդրումները պետք է պաշտպանված լինեն, անվիճելի է: Բայց միայն դա՞ է խոչընդոտը

Հայաստանի տնտեսության  զարգացման հեռանկարի վրա կուտակված մշուշը պայմանավորված է հիմնականում նրանով, որ չեն երեւում տնտեսության մեջ իրականացվելիք խոշոր ներդրումների ուրվագծերը։ Այն, որ ներդրումների ոլորտում իրավիճակը իրոք մշուշոտ է, պարզ է դառնում նաեւ Կարեն Կարապետյանի կառավարության 100 օրվա գործունեության վերաբերյալ հրապարակված զեկույցից։ «2016 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՀ տնտեսության իրական հատվածում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 92 միլիոն ԱՄՆ դոլար, որը ՀՆԱ-ի շուրջ 1.3 տոկոսն է, ինչը երկարաժամկետ տնտեսական աճ ապահովելու համար բավարար չէ»,- ասված է այդ զեկույցում։ Զեկույցում, իհարկե, մեղմ, շատ մեղմ, չափազանց մեղմ է գնահատականը, թե դա «բավարար չէ»։ Իրականում սա խայտառակ վատ ցուցանիշ է։ Ըստ մասնագիտական վերլուծությունների, Հայաստանի տնտեսության նորմալ զարգացման համար ներդրումների ընդհանուր ծավալը տնտեսության մեջ պետք է կազմի համախառն ներքին արդյունքի 25-40 տոկոսը, այսինքն՝ տարեկան 3.5-4 միլիարդ դոլար։ Տվյալ դեպքում մենք միայն օտարերկրյա ներդրումների մասով ունենք ընդամենը 1.3 տոկոս։ Թե ինչ է դա նշանակում, նույնպես նշված է վերոնշյալ զեկույցում։ Ըստ այդմ, «Հայաստանի երկարաժամկետ տնտեսական աճի հնարավորությունը մնում է խիստ սահմանափակ, Հայաստանի տնտեսությունը զրկվում է օտարերկրյա ներդրումներն ուղեկցող նոր արտադրական տեխնոլոգիաների, կառավարման նոր մշակույթի մուտքի հնարավորությունից, Հայաստանը կորցնում է տարածաշրջանային տնտեսական մրցունակությունը»,-նշված է զեկույցում։ Էլի շատ մեղմ է նկարագրված, բայց, ընդհանուր առմամբ, համապատասխանում է իրականությանը։ Եվ ուրեմն, ինչ է ուզում անել կառավարությունը իրավիճակը շտկելու համար։ Կառավարությունը, ինչպես նշված է զեկույցում, առաջնահերթ կարգով պատրաստվում է բարձրացնել ներդրումների պաշտպանության եւ դրա նկատմամբ վստահության մակարդակը, ձեւավորել ներդրումային ծրագրերի իրականացման լրացուցիչ հնարավորություններ եւ բարձրացնել Հայաստանի՝ որպես ներդրումների իրականացման ապահով եւ շահեկան վայրի ճանաչելիությունը։ Փաստորեն, կառավարության համոզմամբ, այս պայմանների բացակայությունն է պատճառը, որ Հայաստանում ներդրումներ չեն իրականացվում։ Եվ թերեւս հենց այստեղ է կառավարության սխալը։ Այն, որ ներդրումները պետք է պաշտպանված լինեն, անվիճելի է: Բայց միայն դա՞ է խոչընդոտը։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am