«Ազատ Դեմոկրատներից» հրավեր ստացել ենք.Ստյոպա Սաֆարյան

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանն՝ անդրադառնալով «Ազատ Դեմոկրատների» և «Ելքի» ներկայացուցիչների հետ ունեցած իր հանդիպումներին,հայտարարեց.«Չէի ցանկանա նախքան վերջնական որոշում կայացնելը, կուսակցությունների հետ իմ հանդիպում-քննարկումների մասին գրվեր ԶԼՄ-ներում:Ես  և  «Ժառանգությունից» դուրս եկած Անահիտ Բախշյանը ստացել ենք  «Ազատ Դեմոկրատներից» հրավեր, բայց առայժմ որոշում չենք կայացրել:Այնպես չէ, որ ես լուրջ մտածելու և ծանրութեթև անելու բան չունեմ: Թե ես, թե տիկին Բախշյանը  դեռևս դիտարկոււմ ենք առաջարկը»,-ասաց Սաֆարյանը: Հարցին, թե ինչ կարող է առաջարկել «Ազատ Դեմոկրատները», որ չի կարող տալ «Ժառանգությունը», քաղաքագետը պատասխանեց. «Խաչատուր Քոքոբելյանն ունի որոշում միայնակ՝ իր կուսակցությունով և անգամ  ոչ կուսակցական հանրային դեմքերի հետ դաշինքով մասնակցություն ունենալ ընտրություններին, մինչդեռ վերջին շրջանի զարգացումները ցույց են տալիս, որ «Ժառանգությունում», առվելապես հակված են դաշինքով հանդես գալու: «Ժառանգության» այն վեճը, որ դուք տեսնում եք հիմա, գոյություն է ունեցել դեռևս 2013-ին: Այն ժամանակ էլ կուսակցության մի թևը, որը մեծամասնություն էր կազմում, կարծում էր, որ հանուն իշխանափոխության կարելի է դաշինքի մտնել ցանկացած ուժի հետ կամ գնալ ցանկացած եղանակի: Գաղտնիք չէ, որ հենց այդ շրջանում ես և Անահիտ Բախշյանը եղել ենք այդ մոտեցմանը դեմ: Դա քառյակի ֆորմատն էր: Գրեթե չորս տարի է անցել, բայց  «Ժառանգությունում» նույն վիճակն է: Ես  չեմ կարող ինձ տեսնել ոչ գաղափարախոսական դաշինքում:  Իշխանափոխությունը գաղափար չէ, նպատակ է, և զուտ մեկ նպատակի շուրջ իշխանափոխություն ակնկալել, երբ անհայտ են այդ գործընթացի հաջողության շանսերը, երբ գիտես, որ դաշինքները անկայուն են լինում, չես կարող լինել այդ դաշտում: Չեմ հավատում, որ այդ դաշինքները,  որոնք դիտարկում է  «Ժառանգությունը», իշխանափոխություն են անելու, անգամ այդ դաշինքների առանցքային դեմքերը չեն խոսում այդ մասին»,-ասաց Սաֆարյանը:    

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Ստեղծել «Ոչ»֊ի շարժման համազգային միասնական ճակատ․ ՀԱԿ Իսրայելցի զինվորականները ազատ են գործել՝ Լիբանանում սպառնալիքները չեզոքացնելու նպատակով․ Կաց Տոտենհեմն ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է նախատեսում Բողոքի ակցիա Գեղաշենում. բնակիչները դեմ են ավազի հանքի հնարավոր վերաբացմանը Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․գետից ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահասի մարմինը Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ն․ կան վիրավորներ Մահացել է Հրանտ Մարգարյանի կինը՝ Վեհանուշ Մարգարյանը Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը 7-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջնակի որոնողական աշխատանքները Ժողովրդավարությունները փլուզվում են, երբ վախը վերածվում է ընդդիմախոսներին ճնշելու պատրվակի Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն մի պետության հետ, որտեղ էթնիկ հային սպանելը համարվում է «նորմալ» Զգուշացեք հունիսի 21-22-ին Բաքուն ոչ միայն չի հրաժարվել իր պահանջներից, այլ դրանք տեղափոխել է նոր, ավելի վտանգավոր մակարդակ. Սուրենյանց Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Հայաստանի հանդեպ գործընկերային վերաբերմունքի ցուցիչ կարող է լինել ներդրումային հետաքրքրությունը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ոչ ռուսամետ է, ոչ արևմտամետ, այլ՝ հայամետ ու հայրենամետ Երևանում «Chevrolet»-ը Ավան-Առինջում տապալել է 3 բետոնե էլեկտրասյուն Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու․ հասցեներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am